Այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել. Պուտին

Այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել. Պուտին

Միջազգային Ipress 2022-04-21 14:11:00 3219
putin_GvfDU.jpg

Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել գրոհը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը համարում եմ աննպատակահարմար, կարգադրում եմ այն չեղարկել»,- ասել է Պուտինը։ «Լսո՛ւմ եմ», - պատասխանել է Շոյգուն: Պուտինը «Ազովստալ»-ի գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ մտածենք, բայց այս դեպքում առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Կարիք չկա բարձրանալ այս կատակոմբները և սողալ գետնի տակ՝ արդյունաբերական այդ օբյեկտներում»,- ասել է պետության ղեկավարը։

«Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել»,- ընդգծել է նա։

Ռուսաստանը երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք ուկրաինացի զինվորականների համար, որոնք կլքեն «Ազովստալ»-ը, ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի ազատագրման մասին։ Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինյալ։ 

Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերին երեքից չորս օր կպահանջվի «Ազովստալ»-ում աշխատանքներն ավարտելու համար, որտեղ արգելափակված են գրոհայինները:

Նրա խոսքով, այժմ ամբողջ Մարիուպոլը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԼԺՀ-ի, ԴԺԻ-ի վերահսկողության տակ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը