Պուտինն ասաց. ով է հանձնել Հին Թաղերն ու Խծաբերդը

Պուտինն ասաց. ով է հանձնել Հին Թաղերն ու Խծաբերդը

Քաղաքական Ipress 2020-12-18 20:37:00 16122
xcaberd-hi-taxer_ijyza.jpg

Lragir.am-ը գրում է. Կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին, ամենամյա ասուլիսի ընթացքում հայտարարել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի եւ հրադադարի «երաշխավոր» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նոյեմբերի 9-ին հայկական ուժերը կանգնած են եղել Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում:

Դրանք Հադրութի օկուպացված շրջանի փոքր մասն են, որ հաջողվել էր պահել: Վերջին օրերին օկուպացվեց նաեւ այդ տարածքը: Ավելին, մի քանի տասնյակ հայ զինվոր մնացել է գերության մեջ, երեկ էլ հայտնաբերվել էր հայ զինծառայողների 9 մարմին:

Տարածված տեղեկության համաձայն, մարտերից հետո եկել են ռուս խաղաղապահները, որոնք սակայն չեն պահել այդ փոքր հատվածում «ստատուս-քվոն»: Այդպիսով, կողմերը չեն կանգնել այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին:

Ադրբեջանցիները եկել են առաջ եւ գերիներ վերցրել: Ընդ որում, ադրեջանցիները հավակնություններ են դրսեւորում նաեւ Շուշիի շրջանի գյուղերի նկատմամբ: Ռուսաստանը փաստացի չի կարողացել ապահովել եռակողմ համաձայնագրի իրագործումը, եթե Խծաբերդի եւ Հին Թաղերի ուղղությամբ այն խախտվել է: Մեծ ասուլիսի ընթացքում Պուտինին այդ մասին մանրամասն հարց հազիվ թե հնչեցրած լինեն: Այդ հարցը չի հնչում նաեւ Հայաստանից, որ պետք է անեին քաղաքական ղեկավարությունն ու քաղաքական ընդդիմությունը:

Այստեղ իշխանության համար բանալ պայքար է, որտեղ ընդդիմությունը նույնիսկ անթաքույց ձեռքերն է շփում ամեն մի այդպիսի դեպքում, երբ առաջանում է հայկական տարածքների հաշվին հաշիվ մաքրել իշխանության հետ: Հայկական ընդդիմությունը, որ առավոտից երեկո կոչ է անում հանրությանը «աղոթել» ռուս խաղաղապահների համար, հարց չի բարձրացնում, թե ինչու՞ նոյեմբերի 9-ի շփման գծի համատեքստում Հադրութի այդ մասում չի տեղակայվել ՌԴ խաղաղապահների բլոկ-պոստ:

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել իրավիճակը նրանով, որ Բաքուն դեռեւս չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը: Այլ կերպ ասած, Ռուսաստանը եւ մենք կաշկանդված ենք՝ հանկարծ չստորագրեն, եւ առաջանա խնդիր ու նոր էսկալացիա: Երբ անհանգստանում կամ տագնապում է Հայաստանը, հասկանալի է: Բայց Մոսկվան է՞լ է վախենում հարցեր դնել Բաքվի առաջ, այն դեպքում, երբ ռուս զինվորականներն արդեն Արցախում են: Թե՞ պարզապես Բաքվի հետ համատեղ զբաղված են Երեւանի ու Ստեփանակերտի «վախը չափելով»:

Ինչպե”ս է ապահովվելու ռուսական առաքելությունը՝ ամբողջակա՞ն, թե՞ մասնակի՝ Բաքվի եւ Անկարայի հետ առեւտրով: Այդ հարցն է, որ Երեւանում պետք է լուծի հայկական քաղաքական դասը, իշխանության համար պայքարին զուգահեռ: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է վաղ, թե ուշ:

Ամբողջ հարցն այն է, թե նրանք, որոնք հավակնում են փոխարինել նրան, ի վիճակի՞ են մինչեւ այդ հարցը լուծելը, իրենց քաղաքական գործունեությամբ եւ գոյությամբ ձեւավորել Ռուսաստանի պատասխանատվության նշաձողեր ու սահմաններ: Ընդ որում, սա կարեւորագույն խնդիր լինելով Հայաստանի անվտանգության համար, կարեւոր խնդիր է անգամ այդ ուժերի քաղաքական հեռանկարների համար: Եթե իհարկե նրանց հեռանկարները քաղաքական եւ պետական են, այլ ոչ ընդամենը առեւտրային-կորպորատիվ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/17/609166/  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը