Պուտինի զանգը Բլինքենից հետո

Պուտինի զանգը Բլինքենից հետո

Միջազգային Ipress 2022-03-17 23:21:00 1533
putin-zang_9FtX-.jpg

1in.am-  Մարտի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում բնականաբար իրավիճակը մեր ռեգիոնում: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ «Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը»:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ այդ թեմային անդրադարձ չկա և նշվում է, որ քննարկվել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, նաև հրադադարի պահպանմանն ու հետագա տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցեր: Ընդ որում հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ մի քանի օրվա արգելափակումից հետո ադրբեջանական կողմը սկսել է Արցախ գնացող գազատարի նորոգումը, ինչից հետո հնարավոր կլինի վերականգնել Հայաստանից գազամատակարարումն Արցախ:

Ժամանակագրական այդ զուգադիպությունը պատահակա՞ն է, թե ՌԴ նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են թեմաներ, որոնց կապակցությամբ էլ Ադրբեջանը օրեր շարունակ թույլ չէր տալիս նորոգել վթարված գազատարը: Ի՞նչ է արձագանքել Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ուղղված Հայաստանի դիմումի առնչությամբ, որով Երևանը կոչ է անում համանախագահներին կազմակերպել Հայաստան-Ադրբեջան բանակցություն: Ռուսաստանն ունի՞ այդ կապակցությամբ հետաքրքրություն, թե՞ հակառակը՝ շահագրգռված է, որպեսզի Երևանը մեծ աշխուժություն չցուցաբերի այդ դիմումի կապակցությամբ: Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հատկանշական է նաև այն ֆոնին, որ մարտի 14-ին և 15-ին տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցները նախ Նիկոլ Փաշինյանի, իսկ հետո նաև Իլհամ Ալիևի հետ:

Ընդ որում ուշագրավ է և այն, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի նախաձեռնողը կարծես թե եղել է ռուսական կողմը, համենայնդեպս դատելով Կրեմլի հաղորդագրությունից, որտեղ սովորաբար նշվում է, եթե զանգի նախաձեռնողը լինում է այսպես ասած դիմացի կողմը: Այս դեպքում չկար նշում, որ զրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ: Կլինի՞ հաջորդիվ Պուտինի զանգն Ալիևին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը