Պուտինի որոշումը Փաշինյանի հարցում

Պուտինի որոշումը Փաշինյանի հարցում

Քաղաքական Ipress 2021-06-23 20:30:00 381
nyoj_EZ6_6.jpg

168.am-ը գրում է .Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ:

Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաև իր ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեև հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրություններում ականատես են դարձել Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակին, ու շնորհավորել էր հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

«Համոզիչ» հաղթանակի ֆոնին պաշտոնական շնորհավորական հեռագրի բացակայությունը ՌԴ նախագահի կողմից առնվազն անհասկանալի է, հատկապես, երբ Փաշինյանին իրար հերթ չտալով շնորհավորում են արևմտյան կառույցներն ու երկրները՝ ԱՄՆ Պետդեպը, Լիտվայի նախագահը, Վրաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը: Այսօր Փաշինյանին ԵԱՏՄ գործընկերներից պաշտոնապես շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

Փաստորեն, ինչպես հայաստանյան նախորդ ընտրություններից հետո, այս անգամ ևս ՌԴ նախագահի աշխատակազմը Փաշինյանի հարցում ընտրել է ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո շնորհավորելու մարտավարությունը, և միգուցե դրանում կա տրամաբանություն, քանի որ նախօրեից որոշ տեղամասերում սկսված վերահաշվարկի հետևանքով «Հայաստան» դաշինքի ստացած քվեներն էապես ավելանում են, իսկ մեկ օրվա ընթացքում ՔՊ-ի ստացած ձայները պակասել են շուրջ 80 հազարով, և պատկերն անընդհատ փոխվում է:

Վերադառնալով Պուտինի շնորհավորանքին՝ նշենք, որ ՌԴ նախագահը, ինչպես իր ներկայիս ԵԱՏՄ գործընկերներին, արտասահմանյան այլ գործընկերներին, այնպես էլ ՀՀ նախկին նախագահներին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ընտրությունների անմիջապես հաջորդ օրը:

Պարզապես հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդող շրջանի վերջին երկու ընտրությունները․ ՌԴ նախագահն ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո է անմիջապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կրկին Սերժ Սարգսյանը հաղթեց ու ապրիլի 3-ին ստացավ շնորհավորական հեռագիր:

Այս շրջանին նախորդող ընտրություններին ևս այսպես է եղել:

Շատ չհեռանանք՝ Իրանում հունիսի 18-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո՝ հաջորդ օրը, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Էբրահիմ Ռաիսիին՝ շնորհավորական հեռագիր հղելով:

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հաջորդող օրը ՌԴ նախագահը շնորհավորեց նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Մայիսի 26-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո ՌԴ նախագահն անմիջապես շնորհավորել էր նաև Բաշար ալ-Ասադին: Այսինքն՝ որևէ ղեկավարի դեպքում Պուտինի աշխատակազմը չի սպասում ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում Պուտինի աշխատակազմը նոր արարողակարգ է կիրառում:

Փաշինյան-Պուտին հարաբերություններում նման դրսևորումների պակաս չկա՝ բացի պատերազմական շրջանից ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև Փաշինյանի օրոք հեռախոսազրույցների, հեռագրերով փոխանակվելու հաճախականությունն իջած է զրոյի, բարձրաստիճան շփումները դաշնակից համարվող երկրների ղեկավարների միջև չափազանց քիչ են:

Ամփոփելով՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական պաշտոնական շնորհավորանքը ՀՀ-ում կայացած ընտրություններից հետո կլինի ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո:

Դժվար չէ նթադրել նաև, որ սրանով ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չկան, սիրալիրության որևէ դրսևորում չկա, հարաբերությունները կրում են ստիպված, պարտադիր, պաշտոնական բնույթ:

Ի տարբերություն ռուսական կողմի, չնայած կիրառված ահռելի վարչական ռեսուրսին, լծակներին, ընտրախախտումներին, արևմտյան լիդերներն անմիջապես շնորհավորելով՝ փորձում են լեգիտիմություն հաղորդել Նիկոլ Փաշինյանին՝ նրան դիրքավորելով՝ որպես ժողովրդավարական ղեկավար, աչք փակելով «մուրճի տիրակալի» սպառնալիքների, ապօրինությունների և բազմաթիվ այլ հակաժողովրդավարական դրսևորումների վրա:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն