Պուտինի մտադրությունը փոխվել է

Պուտինի մտադրությունը փոխվել է

Քաղաքական Ipress 2022-03-22 12:55:00 3006
vladimir-putin_q0338.jpg

The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է Ուկրաինա ռուսական ներխուժման մարտավարության փոփոխության մասին։ Նախկինում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գտնում էին, որ նախագահ Պուտինի նպատակն էր մի քանի օրում Կիևը վերցնելը և Զելենսկու կառավարությունը ռուսամետ ռեժիմով փոխարինելը:

Ավելի քան երեք շաբաթ տևած մարտերի ընթացքում դա չի իրականացվել. ըստ WSJ-ի աղբյուրների, դա դրդել է Պուտինին փոխել մարտավարությունը: ՌԴ նախագահը ներկայում փորձում է Կիևին ստիպել ընդունել Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի հարավային և արևելյան տարածքների նկատմամբ։

«2014 թվականին գրավելով Ղրիմը և Դոնբասի որոշ հատվածներ՝ Ռուսաստանը ձգտում է «ցամաքային կամուրջ» ապահովել Ռուսաստանի արևմտյան և Ղրիմի թերակղզու միջև, ինչպես նաև ընդլայնել ռուսական վերահսկողությունը Դոնբասի վրա», ասել է աղբյուրը: Եթե ​​այդ տարածքային պահանջները և Ուկրաինայի չեզոքության պահանջը մերժվեն, ակնկալվում է, որ Պուտինը կփորձի պահել այն ամբողջ տարածքը, որը ռուսական զորքերը գրավել են, ասում են ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաները:

«Ելնելով մեր ռազմական գնահատականներից՝ թվում է, թե նա [Պուտինը] վերադառնում է պաշարման մարտավարությանը», ասում է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։ Միաժամանակ Պուտինը կարող է ընդլայնել իր ռազմական նպատակները, եթե ռուս զինվորականների գործողություններն ավելի հաջող լինեն։

«[Ուկրաինայի] մայրաքաղաքի կարգավիճակը մնում է բաց հարց, և հաշվի առնելով Ուկրաինայի ուժեղ դիմադրությունը, պարզ չէ՝ արդյոք ռուս զինվորականները կարող են բավականաչափ զորքեր հավաքել Կիևը շրջափակելու և գրավելու համար», – ասել է թերթի աղբյուրը։

Wall Street Journal-ն իր նյութում նշում է, որ Վլադիմիր Պուտինի ռազմավարության իրենց մեկնաբանությունը ոչ թե հետախուզական հանրության պաշտոնական գնահատականի, այլ գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեցող ԱՄՆ որոշ պաշտոնյաների տեսակետի արդյունք է։

Աղբյուրը՝ lragir.am 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն