Պուտինի մարտահրավերը հայաստանյան խորհրդարանական ընդդիմությանը

Պուտինի մարտահրավերը հայաստանյան խորհրդարանական ընդդիմությանը

Քաղաքական Ipress 2022-02-21 23:57:00 1098
putin-aliev_xwmO9.jpg

1in.am-Կրեմլը ազդարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Բաքվի ղեկավար Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում հանդիպման արդյունքում կստորագրեն դաշնակցային գործակցության մասին հռչակագիր, որը ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու երկրների հարաբերությունը կբարձրացնի «դաշնակցային մակարդակի»: Այդպիսով, փաստացի գործ ունենք «մոսկովյան հռչակագրի» ստորագրման ազդարարման մասին, որը դե ֆակտո հնարավոր է դիտարկել Մոսկվայի պատասխանը թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագրին»: Ի դեպ, այդ հռչակագիրը Բաքուն և Անկարան վավերացրին օրերս: Դրա քաղաքական տողատակի վերաբերյալ գնահատականս արտահայտել եմ նախորդ հոդվածում, այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը՝ Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարություն, որը չընդունեց կամ որին չմիացավ խորհրդարանական մեծամասնությունը:

Այդ առումով խիստ հետաքրքիր է, թե Մոսկվայի ռուս-ադրբեջանական «հռչակագրին» ինչպես է վերաբերելու Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը: Նախաձեռնվելո՞ւ է Ադրբեջանի հետ դաշնակցության մասին Կրեմլի հռչակագիրը, թե՞ այդ հռչակագիրը դիտարկելու է որպես Հայաստանի փրկության հռչակագիր, կամ ավելի կոնկրետ՝ դեպի «միութենական պետություն» տանող մի քայլ: Չէ՞ որ խորհրդարանի Հայաստան խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը օրեր առաջ հայտարարեց, որ այդ գաղափարը առնվազն քննարկելի է՝ իր պլյուսներով և մինուսներով: Իսկ բանն այն է, որ մոսկովյան հռչակագիրը անկասկած արվում է «միութենական պետության» գաղափարի շրջանակում: Պարզապես, Հայաստանի հարցում այդ գաղափարը գործնական քաղաքականության օրակարգ բերելը Մոսկվայի համար իմաստ կունենա միայն մի դեպքում, երբ այդ «գաղափարի» գործնական դաշտ բերվի Բաքուն:

Հասկանալի է, որ այսօր դա ըստ էության թվում է անհնարին, աներևակայելի, չէ՞ որ կա Թուրքիան, ու ընդհանրապես Ադրբեջանը ունի դիմադրության բավականին շոշափելի ռեսուրս, գոնե առերևույթ: Սա անկասկած է, բայց, միևնույն ժամանակ հենց այդ ամենը հաշվի առնելով է, որ Մոսկվան Ադրբեջանի պարագայում դիտարկում է թերևս քայլ առ քայլի տարբերակը և առայժմ գոնե հասնում «մոսկովյան հռչակագրին», եթե այդուհանդերձ վերջին պահին ինչ որ բան չարգելակի դրա ստորագրումը: Մնացյալն արդեն, երևի թե, Էրդողանի հետ՝ առաջիկա հնարավոր հանդիպմանը, որի վերաբերյալ ընթանում են Մոսկվա-Անկարա քննարկումներ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը