Ինչ է պատահել. Պուտինի անսպասելի ուղերձը Սերժ Սարգսյանին

Ինչ է պատահել. Պուտինի անսպասելի ուղերձը Սերժ Սարգսյանին

Քաղաքական Ipress 2020-12-31 13:29:00 7206
putin-serj_AytbC.jpg

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի գործող ղեկավարներին, ինչպես նաեւ մի շարք երկրների նախկին ղեկավարների:

Ահա այդ ուղերձների թվում աչքի է ընկնում մեկը, որը հասցեագրված է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Պաշտոնաթողությունից հետո Սարգսյանն ու Պուտինը միմյանց այսպես ասած չեն ուրախացրել փոխադարձ շնորհավորանքներով: Օրինակ, ՌԴ նախագահը կանոնավոր շնորհավորում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի, Նոր Տարվա կապակցությամբ: Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին էր պատվում ՌԴ նախագահին:

Սերժ Սարգսյան-Պուտին մակարդակում չի եղել այդպիսի կոմունիկացիա, կամ համենայն դեպս այն չի հանրայնացվել, թեեւ լինելու դեպքում ինչն էր խանգարելու այն հանրայնացնելուն: Ահա այդ ֆոնին, 2020 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընդգրկված է նախկին նախագահների շարքում, որոնց շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը:

Ի՞նչ է պատահել, որ Պուտինը այդ ուղերձը հղել է նաեւ Սերժ Սարգսյանին: Նախորդ տարիների համեմատ «փոփոխությունն» իհարկե արցախյան պատերազմն ու Արցախի ռուս-թուրքական բաժանումն է: Գործընթաց, որն անշուշտ հասունացել է մի քանի տարի, ապրիլյան պատերազմի փորձով՝ թակելով նաեւ Սերժ Սարգսյանի դուռը:

Ի դեպ, կա մի հատկանշական հանգամանք էլ: Պատերազմի օրերին եղավ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հավաք, ու ինչպես հետո հայտնի դարձավ՝ եղել է նաեւ դիմում Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա եւ բանակցել «ռուսական էլիտայի» հետ: Սերժ Սարգսյանը չէր հայտնել այդպիսի ցանկություն:

Փոխարենը, հիմա նա 17-ի ձեւաչափի «պոլիտբյուրոյում է» Ռոբերտ Քոչարյանի հետ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/30/612178/  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը