Պուտինի Ամանորի սպառնալիքը Հայաստանին

Պուտինի Ամանորի սպառնալիքը Հայաստանին

Քաղաքական Ipress 2021-12-30 12:22:00 882
putin-armen-sargsyan_aaJHb.jpg

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՌԴ նախագահ Պուտինի հղած Ամանորի ուղերձում ասվում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման»:

2020-ից, իսկ ավելի ճիշտ՝ 2014-ից Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության համատեքստում Պուտինի Ամանորի ուղերձը պարզապես սպառնալիք է։ Վերոբերյալ պարբերությունը Պուտին-Լավրովի պլանի համատեքստում, հղելով ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններին, կարելի է մեկնել հետեւյալ կերպ․

Մշակութային-հոգեւոր մտերմություն․ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան, եւ Բաքվի հետ համատեղ ձեռնամուխ է եղել հայկական եկեղեցիների յուրացման գործընթացին։ Իր հերթին, Բաքուն հայտարարել է, որ քանի որ ռուսական եկեղեցիներ չկան, Մոսկվայի պատրիարքարանի Բաքվի թեմը կարող է օգտագործել «ուդիական եկեղեցիները»։ Բաքվի թեմն իր հերթին հայտարարել է, որ Արցախի մնացած մասը ժամանակավոր է մնացել հայկական։

ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանը բացել է Երեւանյան թեմը՝ նույն նպատակով։ Մոսկվան գրոհում է հայ ինքնության երկու հենասյուները՝ հավատքն ու հայերեն լեզուն՝ կոնկրետ պահանջներ ներկայացնելով։ Երեւանում ՌԴ հատուկ ծառայությունների կառույցներից մեկը՝ այսպես կոչված Ռուսական տունը ձեռնամուխ է եղել այս գործընթացին։

Դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ․ Մոսկվան Հայաստանի դեմ Արցախում պատերազմի օրերին եւ նոյեմբերի 9-ից հետո ցուցադրաբար հրաժարվեց Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորություններից։ Փոխարենը, Մոսկվան շարունակում է հիբրիդային աննախադեպ պատերազմը Հայաստանի դեմ՝ հակահայ նողկալի քարոզչությամբ, որին միացված են նաեւ ՀՀ ռուսանպաստ հայտնի շրջանակներն իրենց զլմ-ներով ու փորձագետներով։ Մոսկվան Հայաստանում ձեւավորեց «պողպատե» խորհրդարանը Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան «եռամիասնությամբ»՝ աշխատանքի համապատասխան բաժանմամբ։ Մոսկվայից խորհրդարանի ու դրանից դուրս ռուսական թեքմամբ «իսթեբլիշմենտի», ագենտուրայի մի քանի էշելոնների գործարկման թիրախը Հայաստանի պետականության, հայկական իրավունքների ու պահանջների չեզոքացումն է պարտադրվող սահմանազատմամբ՝ Արցախի, Սյունիքի եւ Նախիջեւանի օտարումով, հայ հանրությանը ռուս-թուրքական ծրագրերին համակերպելը եւ այլընտրանքի հեռանկարից զրկելը։

Ինքը՝ նախագահ Պուտինը հասցրել է հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, հակամարտությունը լուծված է, եւ կասկածի տակ է դրել 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը։ Նրա գլխավոր շաման եւ պաշտպանության նախարար Կյուժուգեթ-օղլուն հայտարարել է, որ Ղարաբաղում Թուրքիայի հետ բարդ օպերացիա են իրականացրել։ Դե իսկ Լավրովն ու Մաշան շաբաթը մեկ կրկնում են այս ամենը։

Մոսկվան հայ-ռուսական դաշնակցության եւ եղբայրության տակ նկատի ունի հայերի միակողմանի պարտավորությունները, ավելի ճիշտ՝ Հայաստանի հաշվին ՌԴ խնդիրների լուծումը։ Իսկ հայերը դրա համար պետք է շնորհակալ լինեն․ հիշենք նոյեմբերի 9-ից ի վեր ՀՀ իշխանությունների եւ նույն այդ ռուսանպաստ շրջանակների՝ ռեժիմով երախտագիտության աղաղակներն առ Մոսկվա ու Պուտին։

Ընդգծենք՝ վերը թվարկածն ուղիղ մեջբերումներ են ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններից եւ ռուսական պետական պրոպագանդայից։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն