Պուտինը հայտարարություն արեց Ուկրաինայի ապագայի վերաբերյալ

Պուտինը հայտարարություն արեց Ուկրաինայի ապագայի վերաբերյալ

Միջազգային Ipress 2022-03-07 14:17:00 1242
putin-ukraina_hAy-H.jpg

Վլադիմիր Պուտինն այցելել է «Աերոֆլոտ» ավիացիոն ուսումնական կենտրոն, որտեղ նա հանդիպել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է Դոնբասում և Լուգանսկում ընթացող գործողություններին։

«Վերջերս Կիևի իշխանությունները սկսել են ուղղակիորեն հրապարակավ հայտարարել, որ չեն պատրաստվում իրականացնել որևէ պայմանավորվածություն։ Նրանք խոսում են այդ մասին անմիջապես հեռուստաէկրաններից, ինտերնետում, ամենուր հրապարակայնորեն ասում են «չեմ ուզում, չենք անում»՝ շարունակելով Ռուսաստանին  մեղադրել այդ պայմանավորվածությունները չկատարելու մեջ»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը խոսել է նաև վերջին շրջանում Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու ակտիվ քննարկումներից։ Նա շեշտել է, որ եթե նման բան լինի, ըստ դաշինքի պայմանավորվածության, մյուս բոլոր անդամները պետք է աջակցեն այս երկրին ռազմական բախման դեպքում։ Ուստի եթե նրանք մտնեն Ղրիմ, Ռուսաստանը ստիպված կլինի կռվել ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ։ 

«Հիմա խոսում են միջուկային կարգավիճակ ձեռք բերելու, այսինքն՝ միջուկային զենք ձեռք բերելու մասին։ Մենք չենք կարող անտեսել նման բաները, մանավանդ, որ գիտենք, թե ինչպես է Արեւմուտք կոչվածն իրեն պահում Ռուսաստանի նկատմամբ։ Նախ, դեռ խորհրդային ժամանակներից Ուկրաինան միջուկային իրավասություններ ունի, և ինչ վերաբերում է միջուկային նյութերի հարստացմանը, ապա նրանք կկարողանան կազմակերպել այդ աշխատանքը, իսկ օվկիանոսի այն կողմից նրանց անպայման կօգնեն: Այսպես նրանք արդեն կարիք չեն ունենա միջմայրցամաքային հեռահարության բալիստիկ հրթիռների, այստեղ նրանք ուղղակիորեն մեզ կպահեն միջուկային թռիչքի տակ»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ սրանք բացարձակապես իրական սպառնալիքներ են, և եթե Ուկրաինան ու նրա ղեկավարությունը շարունակեն անել այն ամենը, ինչ անում են հիմա, նրանք ընդհանրապես կասկածի տակ կդնեն ուկրաինական պետականության ապագան։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը