Պուտինը նոր հրաման ստորագրեց գազը ռուբլիով վճարող երկրների համար

Պուտինը նոր հրաման ստորագրեց գազը ռուբլիով վճարող երկրների համար

Քաղաքական Ipress 2022-03-31 17:30:00 9987
putin-gaz_orNZ0.jpg

 

Պուտինն ասել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու նոր կարգի մասին: Նրանք պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հրամանն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։

 Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, եթե դրա դիմաց չվճարեն ռուսական արժույթով։

Եվրոպան հրաժարվում է ռուսական գազի համար ռուբլով վճարել։ Անցած օրերին Կրեմլի ղեկավարն էր պահանջել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած եվրոպական երկրներից ռուսական գազի դիմաց վճարումներն այսուհետ ռուբլով իրականացնել։

Այսկերպ Մոսկվան փորձում է ամրապնդել պատերազմի ֆոնին գահավիժող ռուբլու փոխարժեքը։ «Մենք չենք վճարի ռուբլով, այս հարցում մենք միասնական ենք Եվրամիության մյուս երկրների հետ», - նախօրեին հայտարարում էր Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Տեները։

Երեկ Պուտինի հետ հարցը քննարկել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Գերմանիան ու Ավստրիան «վաղ նախազգուշացման մեխանիզմ» են գործարկել՝ ռուսական գազի մատակարարումների ընդհատումների կամ ամբողջական դադարեցման հնարավորության պատճառով։

Պաշտոնական Բեռլինը չի բացառում, որ Գերմանիան առաջիկայում կարող է ռուսական գազի մատակարարման ընդհատումների բախվել, և կոչ է արել սպառողներին, ընկերություններին նվազեցնել գազի օգտագործումը, Ավստրիայի իշխանություններն էլ մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը գազի շուկայում։ «Ֆրանսիան դեմ է ռուբլով հաշվարկներին»,- իր հերթին, հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պնդելով, որ ռուսաստանցի պաշտոնակցի պահանջը պայմանագրի խախտում է։

Պուտինի պահանջին չեն պատրաստվում հետևել նաև Մեծ յոթնյակի անդամ արևմտյան երկրները, որոնք այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ «դա պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը