Մոսկվան երբեք չի խառնվում հարևան երկրների ներքին գործերին․ Պուտին

Մոսկվան երբեք չի խառնվում հարևան երկրների ներքին գործերին․ Պուտին

Միջազգային Ipress 2020-09-28 17:02:00 10650
putin_Rk8sv.jpeg

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին եւ միշտ աջակցում է գործող իշխանություններին՝ իրավիճակը կայունացնելու իրենց ջանքերում: Այս մասին երկուշաբթի Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գիտեք՝ մենք երբեք չենք խառնվում մեր հարեւանների եւ ընդհանրապես այլ երկրների ներքին գործերին, բայց մենք միշտ աջակցում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին, քաղաքական ուժերի միջեւ այդպիսի լիարժեք երկխոսության համար, մենք միշտ աջակցում ենք գործող քաղաքական ուժին՝ իրավիճակը կայունացնելու նրա ձգտումներում, եւ մենք հետեւողականորեն կվարվենք նաեւ Ղրղզստանի հանդեպ»,-հավաստիացրել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ խոսքը վերաբերում է նաեւ երկրին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն: «Միշտ մեր հանդիպումներում դուք բարձրացնում եք Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիներին աջակցելու հարցը: Այս առումով մենք մի շարք հատուկ որոշումներ ենք կայացրել եւ, անշուշտ, կշարունակենք այս թեման հետագայում էլ քննարկել»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սատարում է երկրում ներքաղաքական կայունացման Ղրղզստանի ղեկավարության ջանքերը: «Մենք հետեւողականորեն աջակցում ենք ձեր ջանքերին, Ղրղզստանի ղեկավարության ջանքերին՝ երկրում ներքաղաքական կայունացման ուղղությամբ: Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ձեր ջանքերի շնորհիվ այս գործընթացը կշարունակվի»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը