Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել

Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել

Հասարակական Ipress 2021-01-17 18:22:00 1461
kl_I32cx.jpg

Արցախում զոհված Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Էրիկը պատերազմի առաջին զոհերից էր։

Առավոտյան, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել էր զորամասի ճաշարանին, Էրիկն այնտեղից դուրս է բերել ճաշարանի չորս աշխատակցուհիներին, սակայն երկրորդ արկի հարվածի արդյունքում զոհվել է ինքը։

«Պատերազմի օրը զգում էի, թե ինչ է կատարվելու։ Իրեն ճանաչելով՝ հասկանում էի, որ անտարբեր չի մնալու, նետվելու է օգնության և մի հերոսություն է անելու։ Լուրերով լսեցի իր անունը, չէի ուզում հավատալ ու չէի էլ ուզում զանգել հասկանալու համար՝ լուրը ճիշտ էր թե ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էրիկի Սահակյանի մորեղբայրը՝ Արծրուն Հակոբյանը։

Էրիկը կյանքով լեցուն էր և ընկերասեր, իր ծննդյան օրը շատ էր սիրում և ամեն տարի գեղեցիկ կերպով էր այն անցկացնում։

«Վստահ եմ՝ այս տարվա ծննդյան օրն էլ զորամասում յուրահատուկ կերպով կկազմակերպեր։ Ինքը բոլորի տոնական օրերն էր կարողանում յուրահատուկ դարձնել։ Ամեն պարագայում ընկերների կողքին էր, եթե անգամ ուժերից վեր էլ լիներ, օգնում էր։ Իր բացը մեր կյանքում ոչ մեկը չի կարող լրացնել»,- նշեց Էրիկի ընկեր Մելանյա Մանուկյանը։

Էրիկն ապագա փրկարար էր։ Սովորում էր Ստեփանավանի Ճգնաժամային կառավաման պետական ակադեմիայում։ Բանակ զորակոչվել էր 2019 թվականի ամռանը։ Էրիկն իր զինվորական երդումը տվել էր Դադիվանքում։

«Ծառայում էր Քարվաճառում։ Հանգամանքներ կային, որոնց պատճառով կարող էր չծառայել, բայց շատ էր ցանկանում հայրենիքին իր պարտքը տալ։ Էրիկն էությամբ էլ փրկարար էր։ Ուր էլ գնար, կարճ ժամանակ անց սիրվում էր ու մեծ շրջապատ էր ձևավորում իր շուրջը»,- ասաց Էրիկ Սահակյանի մորեղբայրը։

Էրիկ Սահակյանը նահատակվել է սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հուղարկավորվել է սեպտեմբերի 29-ին «Եռաբլուրում»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը