Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել

Հասարակական Ipress 2020-05-28 22:11:00 1806
vvvat_feUi6.jpg

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է.

  Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր կանոնավոր բանակի, աշխարհազորի, հոգևորականության, ամբողջ ժողովրդի դրսևորած քաջության, անձնազոհության և կամքի ուժի շնորհիվ պատմական շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ. դարերի դադարից հետո հայոց բնօրրանի մի հատվածում վերականգնվեց հայոց պետականությունը:

1918թ․ մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը' որպես իր ժամանակի համար բացառիկ ժողովրդավարական ու առաջադեմ պետություն: Սա իրապես կյանքի ու մահվան պայքար էր, ազատությունն ընդդեմ բռնատիրության պայքար էր, Դավիթը Գողիաթի դեմ պայքար էր։ Կամ պետք է համախմբվածությամբ, կարգապահությամբ ու ուժերի գերլարումով հաղթեինք, կամ էլ թշնամու ծավալվող հորդաների զոհը դառնայինք և վերջականապես լքեինք պատմության թատերաբեմը, ինչպես բազում փառավոր, բայց ժամանակի մարտահրավերներին չդիմացած ժողովուրդներ։

Եվ 102 տարի առաջ մայիսյան այս օրերին մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ միասնական ենք, կենսունակ ենք, կարող ենք կռվել ու հաղթել և հարյուրամյակներ անց կրկին աշխարհի քաղաքական քարտեզի վրա արձանագրել Հայաստան անունը։ Առաջին հանրապետության վերելքն ու անկումը, անցած ճանապարհը կարևոր դասեր են ներկայի ու ապագայի սերունդների համար։

Դրանք ցույց են տալիս, որ որքան էլ մեծ է փորձությունը' պատերազմ, սով, համաճարակ, համաշխարհային անկայանություն, արտաքին ու ներքին թշնամիներ, մենք կարողանում ենք համախմբվել, կարողանում ենք պատասխանատու լինել մեր երկրի համար, կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: Դա այդպես էր 1918 թվականի մայիսին, դա այդպես էր Արցախյան ազատամարտի ժամանակ, դա այդպես է այսօր։
 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել