Նոր փոփոխություններ ավտոմեքենաների առուվաճառքի վերաբերյալ

Նոր փոփոխություններ ավտոմեքենաների առուվաճառքի վերաբերյալ

Հասարակական Ipress 2022-03-10 23:50:00 822
meqenaneri-aruvajarq_WTgEN.jpg

 

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ, որով սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։

Համակարգի նմանատիպ գործարկման շնորհիվ քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարելու առկա պարտավորությունները, ինչն ավելի դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցման (հաշվառման) գործընթացը։

Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը