ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ օրենքներ ՔՊ-ն միայնակ չի կարող անցկացնել. խորհրդարանում խնդիրներ կունենան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ օրենքներ ՔՊ-ն միայնակ չի կարող անցկացնել. խորհրդարանում խնդիրներ կունենան

Քաղաքական Ipress 2021-06-30 12:00:00 411
ynddimutyun-harcum_botXL.jpg

Armlur.am Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 54 տոկոսը, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում նրանք չեն ունենա պատգամավորական մանդատների 2/3-ը: Նկատենք՝ մանդատների 2/3-ն  անհրաժեշտ է հանրաքվե նշանակելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կամ նախագահին պաշտոնանկ անելու համար։

Ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, և արդյունքում ստացվել է 107 հոգանոց խորհրդարան, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ: Սակայն ՔՊ-ի 71 մանդատը  107-ի 2/3-ը չի կազմում։

Իսկ ինչպես է իրականացվում մանդատների բաշխումը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ հաշվարկում է, թե քանի ուժ է անցնում խորհրդարան, ապա սկսում է բաշխել մանդատները եւ այն սկզբունքով, որ խորհրդարանում ընդդիմության թիվը չպետք է 1/3-ից քիչ լինի եւ հենց այդ արդյունքում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լրացուցիչ 2 մանդատ ստացել եւ 27-ի փոխարեն ստանում է 29 պատգամավոր ունենալու հնարավորություն։ Ստացվում է, որ նոր խորհրդարանում ընդդիմությունն ունի մանդատների ⅓-ը, իսկ իշխանությունը չունի 2/3–ը:

Օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել ու նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն եւ ստացվում է՝ սահմանադրական օրենքները կկարողանան փոխել առանց ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցության, սակայն մի քանի նախագծերի դեպքում նման հնարավորություն առկա չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը