Պետության փոխհատուցած ամբողջ գումարը ստացել է ամուսնուս հայրը՝ Սարգիս Քլոյանը, իսկ մեզ ոչինչ չի հասել. Գոռ Քլոյանի կին

Պետության փոխհատուցած ամբողջ գումարը ստացել է ամուսնուս հայրը՝ Սարգիս Քլոյանը, իսկ մեզ ոչինչ չի հասել. Գոռ Քլոյանի կին

Հասարակական Ipress 2020-06-18 19:07:00 2055
hm__DYR5.jpg

Alternativ.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի զոհերի և տուժածների իրավահաջորդներին պետությունը բավական խոշոր գումարի հատուցում է տրամադրել, մասնավորապես, զոհերի իրավահաջորդները ստացել են 30-ական միլիոն ՀՀ դրամ: 

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք, զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով երևի թե ամենաակտիվն է մասնակցում Մարտի 1-ի դատավարությանը և պարբերաբար ԶԼՄ-ներին հարցազրույցներ է տալիս, նիստերին հետագա մասնակցության համար պահանջել և ստացել է ևս 10 միլիոն դրամ: 

Մեր աղբյուրից ստանալով այս տեղեկությունը՝ փորձեցինք հասկանալ՝ արդյոք այդ ամբողջ գումարը ստացել է անձամբ Սարգիս Քլոյանը, թե բաժին է հասել նաև Գոռ Քլոյանի մյուս իրավահաջորդներին՝ կնոջը և երեխային: 

Կապ հաստատեցինք Գոռ Քլոյանի կնոջ՝ տիկին Ռուզաննայի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ պետության տրամադրած ամբողջ փոխհատուցումը ստացել է իր ամուսնու հայրը, քանի որ նա է ճանաչվել որպես իրավահաջորդ, իսկ ինքը և իր երեխան ոչ մի լումա չեն ստացել: Տիկին Ռուզաննան մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ բնակվում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: 

Վերոնշյալ տեղեկությունը շատ բան է ասում Սարգիս Քլոյանի բարոյական կերպարի մասին: Եթե նույնիսկ դատարանը իրավահաջորդ է ճանաչել Գոռ Քլոյանի հորը, միևնույնն է, Սարգիս Քլոյանը, բարոյական նորմերից ելնելով, պարտավոր էր իր որդու կորստի դիմաց ստացված փոխհատուցումից բաժին հանել հարսին և թոռանը: 

Իսկ ինքը Սարգիս Քլոյանը վերջին ամիսներին բավական ճոխ կյանք է սկսել վարել. վերանորոգում է բնակարանը, բավական շռայլ ծախսեր է կատարում, մինչդեռ այդ գումարը շատ օգտակար կարող էր լինել թոռան՝ որդու տղայի կրթության և ապագայի հարցում: 

Չցանկանալով որևէ որակում տալ՝ ներկայացնում ենք չոր փաստերը, իսկ հետևությունները թողնում ենք ընթերցողին: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը