Տեր–Պետրոսյանը պատասխանել է Փաշինյանին

Տեր–Պետրոսյանը պատասխանել է Փաշինյանին

Քաղաքական Ipress 2021-05-28 19:01:00 684
nghhhh_UDDYi.jpg

iPress.am- ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հասկանում քաղաքականությունից։ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը ՀՀ առաջին նախագահի անունից հայտարարություն է տարածել։ 

Երեկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր-Պետրոսյանը, խոսելով հակամարտության լուծման իր առաջարկի մասին, ասել էր, որ խնդրի լուծման առաջին փուլում պետք է վերադարձնեինք Լաչինն ու Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը։

Ըստ Տեր-Պետրոսյանի` այդ դեպքում Լաչինի միջանցքը ոչ թե լինելու էր այնպես, ինչպես հիմա՝ 4 կմ-անոց հատված, այլ առնվազն 22 կմ։ Փաշինյանն այսօր արձագանքել էր այդ հայտարարությանը` նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ հետևյալն է` այն ամբողջությամբ տանք Ադրբեջանին և դրանով փակենք այս թեման։

«Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում է մեղադրում Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին: Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի»,– պատասխանել է Տեր–Պետրոսյանը Փաշինյանին:

ՀՀ առաջին նախագահի խոսքով` դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից:

«Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»,– եզրափակել է Տեր–Պետրոսյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը