«Պետք է սպանենք բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին․․․». «Ղարաբաղ»-ի ներկայացուցչի ցեղասպանության կոչը․․․1in. am

«Պետք է սպանենք բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին․․․». «Ղարաբաղ»-ի ներկայացուցչի ցեղասպանության կոչը․․․1in. am

Միջազգային Ipress 2020-10-31 15:31:00 14124
hatyer_Mlobs.jpg

Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը։ «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։

Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։

Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Իբրահիմովը։

Սա թերևս այն դեպքն է, երբ մեկնաբանությունները կամ գնահատականներն ուղղակի ավելորդ են։ Ադրբեջանական ամենահայտնի ֆուտբոլային ակումբի պաշտոնական ներկայացուցիչը ուղիղ տեքստով, բառի բուն իմաստով ցեղասպանության կոչ է անում։ Թե ինչ գնահատականի կարժանան Իբրահիմովի նման հայտարարությունը ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը մասնավորապես ֆուտբոլը օգտագործում է որպես հարթակ էժանագին եղանակով փորձելով փորձելով մանիպուլացնել միջազգային հանրությանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անթույլատրելի այս դրսևորման վերաբերյալ պաշտոնական բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ։ «ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Լեգիա»-«Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈՒԵՖԱ ներկայացված դիմումին։ Այս բոլոր բողոքներին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից տրվել է ընթացք: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Վերջին օրերին ընկերությունն անընդհատ հրապարակում է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարում է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում»,- Armtimes.com-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:

Վերջին օրերին Ադրբեջանի բարձրագույն լիգայի թիմերը խաղադաշտ են դուրս եկել զոհված զինվորականների լուսանկարներով դիմակներով, տրիբունաներն էլ ողողված են պաստառներով, որոնց վրա իբր Հայաստանի կողմից օկուպացված քաղաքների անուններն են:«ՀՖՖ-ն նաև բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևի կողմից սոցցանցերում նախախաղային մարզման լուսանկարներ հրապարակելու կապակցությամբ: Այդ լուսանկարներում Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները կրում են մարզաշապիկներ, որոնց վրա գրված են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները: Բողոք է ներկայացվել նաև «Ղարաբաղ» ակումբի կողմից սոցցանցերում ռազմատենչ հայտարարությունների և թեմատիկ հեշթեգների օգտագործման կապակցությամբ: Այս գործերը ևս դարձել են ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննարկման առարկա»,- նշել էր Ազարյանը: Հոկտեմբերի 22-ին ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն նկատողություն էր տվել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին։ Մասնավորապես, այս թիմի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները ռազմական ողջույնով էին հանդես եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի Վարշավայի «Լեգիայի» դեմ խաղից առաջ։

Այս արարքը եվրոպական ֆուտբոլային գերատեսչության կողմից որակվել էր որպես քաղաքական քայլ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Նկատողություն են ստացել ակումբի 13 ֆուտբոլիստ ու 14 ներկայացուցիչ։ Այսօր կարող ենք արձանագրել, որ ՈւԵՖԱ-ի նախազգուշացումը որևէ ազդեցություն չունեցավ «Ղարաբաղ» ակումբի ղեկավարների վրա։ ՈւԵՖԱ-ի որոշումից մոտ 10 օր անց Ադրբեջանի չեմպիոնի մամուլի քարտուղարը կոչ է անում սպանել հայերին, մեր երեխաներին, կանանց և տարեցներին։

1in.am

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել