Պետք է արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով կերտենք մեր ճակատագիրը․ Արցախի թեմի առաջնորդ

Պետք է արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով կերտենք մեր ճակատագիրը․ Արցախի թեմի առաջնորդ

Հասարակական Ipress 2021-01-01 18:50:00 435
np_KuTqj.jpg

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը Ամանորի կապակցությամբ տեսաուղերձով է հանդես եկել։

«2020-ը նահանջ տարի էր, որ միշտ դժվարություններով լի է լինում։ Այն մեզ համար եղավ հերոսապատումի, դժվարությունների, փորձության, կորուստների տարի։ Թող այն անցնի պատմության գիրկը և նոր սպասումով ու նոր հույսով դիմավորենք նոր տարին։ Մենք այս գալիք նոր տարվա մեջ պիտի վերախմբավորվենք, ավելի կազմակերպվենք. դժվարությունները գալիս-գնում են ձմռան դաժան օրերի նման, գիշերը փոխարինվում է առավոտով, լույսով ու նոր կյանքով։ Մենք էլ այդ հույսով պիտի ապրենք։ Հաղթում է նա, ով վերարթնանում է և վերակազմակերպվում։ Դարեր շարունակ Արցախը մաքառել է իր անկախության, ազատության համար։

Մենք ունեցել ենք բազում հաղթանակներ, երբեմն հպատակվել ենք՝ պարսիկներին, թաթար մոնղոլներին, արաբներին։ Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը մինչև վերջ՝ վերջնական արդարությունն ու ազատությունը հաստատելու մեր պատմական մայր հողի վրա։ Մենք պետք է կերտենք մեր ապագան՝ նոր հույսերով, նոր սպասումներով, ինչը կախված է մեզանից»,- ասել է Սրբազանը՝ կոչ անելով վերակազմակերպվել՝ գալիք հաջողություններ ունենալու համար։

Նա մաղթել է, որ 2021 թվականը հայ ազգի համար լինի խաղաղության, ստեղծագործության, շինարարության, ամոքելու տարի։

«Մենք պետք է այդ սպասումով ապրենք, արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով, մեծ հույսով կերտենք մեր ճակատագիրը։ Մենք պետք է ուժեղ լինենք»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը