Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն՝ կդառնա 6000 դրամ. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը

Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն՝ կդառնա 6000 դրամ. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը

Հասարակական Ipress 2021-02-24 21:03:00 3102
jhl_OmZAy.jpg

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է Կառավարության  ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ներկայացնելով  նախագիծը, Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ «Պետական տուրքի» մասին օրենքը 1990 թվականից ի վեր դատարան ներկայացվող դատական ակտերի դեմ վերաքննիչ, վճռաբեկ բողոքների դեպքում պետական տուրքերի փոփոխություն չի արվել։ Մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական ցուցանիշները մի քանի անգամ ավելացել են, մասնավորապես՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, 2000 թվականի համեմատ, 2015-20 թվականներին 3,4 անգամ ավելացել է։

«Միջին աշխատավարձն աճել է 8 անգամ՝ 22 հազարից-182 հազար, մինչդեռ պետական տուրքը չի աճել։ Ընդ որում, 2018-2020 թվականների ծախսերը, թե որքան ծախս ենք արել մենք դատական համակարգի վրա կամ պետական տուրք է հավաքվել, դրա տարբերությունը 4-5 անգամ է կազմում»,- ասաց Վ. Դանիելյանը։

Նա միաժամանակ նշեց, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

«Մեր երկրում սահմանել ենք առավելագույնը 25 մլն դրամ Առաջին ատյանում, սահմանել ենք առավելագույն չափ Վերաքննիչ դատարանում՝ համապատասխանաբար՝ 15 մլն և 10 մլն դրամ։ Ներկայումս ՀՀ-ում պետական տուրքի սահմանում կա սնանկության հարցով իրավաբանական անձանց և քաղաքացիների դեպքում՝ 500 և 100 հազարական դրամ, մենք առաջարկում ենք այն դարձնել 1 մլն դրամ և համապատասխանաբար՝ 250 հազար դրամ։ Խնդիրն այն է, որ 500 հազար դրամը՝ կախված հայցադիմումի պահանջից, հնարավոր է՝ ավելի քիչ է  կազմում, քան, երբ անձը դիմի Առաջին ատյանի դատարան և ավելի շատ տուրք կվճարի»,- հավելեց փոխնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումների մասով սահմանում են պետական տուրք, քանի որ քաղաքացիները հնարավորություն են ստանում մի շարք դեպքերում չարաշահելու այդ գործիքը։

«Վճարումների կարգադրություններ արձակելու դիմումների համար ենք պետական տուրք սահմանել։ Իհարկե, նախկինում պետական տուրք սահմանված չի եղել, կարծում եմ՝ նպատակն այն է եղել, որ վճարման կարգադրությունը որպես ինստիտուտ կայանա, սահմանվել էր 1500 դրամ, այժմ դառնում է 6000 դրամ»,- ընդգծեց նա։

Օրենքի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։

Աղբյուրը՝ 168.am

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը