ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
«Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել:
Պարոն Փաշայա'ն,մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - գրել է ֆեյսբուքյան իր էջում ՊԵԿ խոսնակը:
