Մի շարք համայնքներում ՔՊ-ն պարտվել է․ արդյունքներ

Մի շարք համայնքներում ՔՊ-ն պարտվել է․ արդյունքներ

Քաղաքական Ipress 2021-10-18 12:22:00 585
h_YorCz.png

Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Գյումրի, Գորիս, Դիլիջան, Մեղրի քաղաքներում և Տաթև, Տեղ համայնքներում։  Եվս երեք համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում քաղաքացիներն ընտրել են և ավագանի, և համայնքի ղեկավար, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ։

ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 հազար 753 քաղաքացիներից 55 հազար 410-ը կամ 33,23 տոկոսը։

Գորիսում հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը, որը ստացել է 6256 ձայն կամ 60,28 տոկոսը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել է 3590 մարդ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Կարեն Լազարյանի օգտին՝ 243 ձայն։

ՔՊ-ն պարտվել է նաև Գյումրիի ընտրություններում։ «Բալասանյան դաշինքը» ստացել է 36,31 տոկոս ձայն, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 29,36 տոկոս: Երրորդ տեղում է «Զարթոնք» կուսակցությունը՝ 10,42% – ով ։

Մեղրիում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 42,8 տոկոսով։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 32,8 տոկոսը, «Ազատական» կուսակցությունը` 14,4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։

Դիլիջանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իշխող կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը ստացել է ձայների 57% - ը։

Սյունիքի մարզի Տեղ համայնքում հաղթել է իշխող ուժի թեկնածու Դավիթ Գուլունցը՝ հավաքելով 1530 ձայն։

Սյունիքի Տաթև համայնքում  ևս հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթևոսյանը՝ հավաքելով 1281 ձայն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը