ՀՐԱՏԱՊ. Ականի պայթյունից հրամանատար է վիրավորվել

ՀՐԱՏԱՊ. Ականի պայթյունից հրամանատար է վիրավորվել

Հասարակական Ipress 2021-04-15 20:07:00 594
nrrrr_45UX9.jpg

iPress.am-Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս պահին վիրահատվում է: Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա՛ փաստորեն արդեն երրորդ դեպքն է: Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ, ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ մեր գործընկերները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողները՝ Թալիշ-Մատաղիս հատվածում:

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: Հանրապետական բժշկական կենտրոն է այցելել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ պատասխանատու ծառայողներ: 

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing և ներսումը

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը