Մեկ ժամից վիրահատությունը կսկսեն. Պաուզա Անո

Մեկ ժամից վիրահատությունը կսկսեն. Պաուզա Անո

Հասարակական Ipress 2020-08-15 12:26:00 6501
ognutyun_xcO-P.jpg

ArmDaily.am. Օրեր առաջ հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը(Պաուզա Անո) ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր քաղաքացիներին` օգնության խնդրանքով:

Նա սրտի շտապ վիրահատության կարիք ուներ, որի համար պետք էր 3մլն դրամ, որը դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար աստղաբախշական էր:

Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։

Ժամեր անց նրան դիմել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատրաստակամություն հայտնելով ամբողջ գումարը փոխանցել:

ArmDaily.am-ի հետ զրույցում Նարինեն ասաց, որ մեկ ժամից մտնում է վիրահատության.  «Ինձ շատ լավ եմ զգում: Վիրահատական փուլն արդեն սկսվել է, անալիզները հանձնել եմ, մեկ ժամից վիրահատությունը կանեն»:

Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշեց. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:

Դիտարկմանը` դիմել է կառավարությանը, չեն օգնել, թե պարզապես չի ցանկացել կառավարության օգնությունը, դերասանուհին նկատեց. «Ոչ , չեմ դիմել, չեմ էլ ուզեցել դիմել: Ես իմ հանդիսատեսի վրա վստահ էի, ինչիս էր պետք կառավարությունը: Ես ժողովրդինն եմ, կառավարությանը չեմ, ազիզ ջան: Եթե դիմեի, չեմ կարծում, որ կմերժեին, բայց ինձ պետք չէր իրենց արածը: Ծերից ծեր հուզմունք էր դա, եթե հասկանում ես, որ քո ժողովուրդը քեզ էդ կարգի սիրում է, որ կարող է կես օրում փող հավաքի, ոնց չես հուզվի: Նախկինում էլ ես եմ բարեգործությունների մասնակցել, բայց ոչ հանրահայտ: Ում ուզել, բարեգործություն արել եմ ու չեմ բարձրաձայնել: Բարեգործությունը բարձրաձայնելու համար չէ»:

Մանրամասներրը` սկզբնաղբյուրում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը