Պատրա՞ստ եք հանձնել 7 շրջանները. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Պատրա՞ստ եք հանձնել 7 շրջանները. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Քաղաքական Ipress 2020-10-16 20:04:00 25665
nk_fILTt.jpg

Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետը հիշեցրել է կազանյան գործընթացը, երբ հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել փոխզիջումային փաստաթուղթ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի հարցում փոխզիջման գնալու հարցին։ Հարցազրույցը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

Լրագրողը հարցրել է` հայերը, բացի Լեռնային Ղարաբաղից, վերահսկում են նաև յոթ շրջան, պատրա՞ստ եք հանձնել այս 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար:

«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, և շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման և 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը»,– պատասխանել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանալ, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից:
 

«Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եվ հայկական կողմը կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011 թվականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարվել է այդ լուծումից, որովհետև նա հետևողականորեն գնացել է ռազմական լուծման, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվի»,– ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը