iPress.am-Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրում եմ անձնապես, անձամբ իմ անունից: Ուզում եմ հարցնել անկարող ու ապիկար կառավարողներին. սա է՞ կապիտուլյացիայի արդյունքում ձեռք բերած անվտանգությունը: Սա՞ է անվտանգությունը, որ քարկոծում են աճյուններ տեղափոխող մեքենան:
Բա ասում էիք միջանցքի լայնությունը 5 կմ է և այն վերհասկում են խաղաղապահները: Իսկ ես համոզված եմ, թշնամին շարունակում է իր հայահալած ու հարմար առիթի դեպքում` նաև հայասպան քաղաքականությունը:
Որն է՞ մեր պատասխանը: Խեղճանալն ու կուչ գա՞լը: Ռադներդ քաշեք, թող գան նրանք, ովքեր պլոճիկ ունեն. գոնե զինվեմ` գնամ պատվով մեռնեմ, այլ ոչ թե թշանմու քարերից ու ծաղրուծանակից»:

