ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վտանգը հասավ հայկական ավիացիա

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վտանգը հասավ հայկական ավիացիա

Հասարակական Ipress 2022-03-27 13:39:00 2622
inqnatir-avia_O20d4.jpg

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը 3 չվերթ ուներ Երևանից դեպի Մոսկվա, մարտի 24-ից ստիպված է բավարարվել միայն մեկով։ Պատճառը դեպի Ռուսաստան թռչող ինքնաթիռների պակասն է։ Չկա օդանավ՝ չկա թռիչք․ գրում է «Հետք»-ը։

Ընկերության չվերթերից երկուսը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան էին․ մեկը՝ կեսօրին մոտ, մյուսը՝ երեկոյան։ Երրորդ չվերթը դեպի «Շերեմետևո» էր։ Բացի դրանից՝ փոխադրողն իրար էր կապում նաև Երևանն ու Սանկտ Պետերբուրգը, իսկ ավելի վաղ Երևանից թռչում էր Միներալնիե Վոդի ու Վորոնեժ։

Եթե վերջինիս օդանավակայանը ժամանակավորապես փակ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմին մոտ լինելով, ապա Մին․Վոդին բաց է, բայց «Արմենիան» վերջին շրջանում ո՛չ այստեղ էր թռչում, ո՛չ Վորոնեժ, փոխարենը կենտրոնացել էր Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի վրա։

Մարտի 24-ին ավիափոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռների շահագործմանը խոչընդոտող պատժամիջոցների պատճառով ստիպված է ժամանակավորապես կասեցնել դեպի «Վնուկովո» և «Շերեմետևո» իրականացվող 2 չվերթերը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ: «Վնուկովոյի» կեսօրվա չվերթը կիրականացվի նախկինի պես։

«Այս պահին աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշեց «Արմենիան»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը