Պատերազմը տեղափոխվում է Ռուսաստանի տարածք

Պատերազմը տեղափոխվում է Ռուսաստանի տարածք

Միջազգային Ipress 2022-03-10 16:25:00 2979
zenq_nPMrT.jpg

Lragir.am- Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ «լռվել» է մարդուժի ու տեխնիկայի հսկայական կորուստների, զորքի մատակարարման խափանումների, մարտավարության խնդիրների, ռուս զինվորականների դասալքության եւ գերեվարության մեծ ծավալների պատճառով։ Ռուսները կորցնում են իրենց պրոֆեսիոնալ հրամանատարներին։ Համացանցում հարյուրավոր ու հազարավոր տեսանյութերն անկասկած իրենց հետքն են թողնում, ուկրաինական քարոզչությունն աշխատում է համակարգված ու արդյունավետ։

Արեւմտյան ռազմական շրջանակներն ու փորձագետներն ասում են, որ Ռուսաստանն արդեն օգտագործել է Ուկրաինա մտցրած զորքի ու տեխնիկայի 95 տոկոսը։ Ուկրաինայի դեմ 700-ից ավելի հրթիռ է արձակվել։ Ռուսաստանի պաշարները սպառվում են, հատկապես՝ բարձր ճշգրտության հեռահար միջոցները, որոնց արտադրությունը բախվում է տեխնոլոգիական խնդիրների։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Պուտինը հրահանգել է թիրախավորել Ուկրաինայի քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Արեւմտյան կոշտ պատժամիջոցներն անկասկած իրենց դերն են խաղում, եթե ոչ՝ վճռական։ Դրանց իրական ազդեցությունը դրսեւորվելու է հետագայում, 1-2 ամսից, թեեւ արդեն ներկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ Երկիրը աստիճանաբար հայտնվում է լիակատար մեկուսացման մեջ, ավիացիան, ֆինանսական համակարգը, ծրագրային եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներն արդեն «անջատվել» են, չնայած էմբարգոյի բացակայությանը՝ ռուսական նավթի վաճառքն ընկել է կիսով չափ։ Ռուսաստանի դեֆոլտ են կանխատեսում, գործազրկություն եւ սով։ Պարզվեց՝ ռուսական տնտեսությունը արեւմտյան ընկերությունների հավաքածու էր, որոնց հեռանալը փլուզելու է այն։

Սակայն սրանք միայն «տեխնիկական» կողմն են․ պատերազմն արդեն անցնում է Ռուսաստանի տարածք։ Ռուսական հանրությունը պառակտվում է, ավելի ճիշտ՝ այդ պառակտումն արագացավ Ուկրաինա ներխուժումից հետո, երբ հասկանալի դարձավ, որ երկրում վերջնականապես հաղթել է պուտինյան կլեպտոկրատիայի ու եվրասիականության «գաղափարախոսության» մառազմատիկների դաշինքը։ Երկրից զանգվածային փախուստը շուտով իր ծավալներով գերազանցելու է Ուկրաինայից փախստականների թիվը։ Ընդ որում, հեռանում է այն զանգվածը, որոնց վրա դեռ պահվում էր Ռուսաստանը՝ մասնագետներ, առաջատար տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներ։

Մնում է պրոպագանդայից զոմբիացված պուտինյան ընտրազանգվածը կամ «խորքային ժողովուրդը»։ Սակայն սոցիալական խնդիրները, բանակի կորուստների վերաբերյալ տեղեկությունները շատ արագ կցրեն պուտինյան պրոպագանդայի մշուշը։ Իսկ թե ինչի է ընդունակ այս դեստրուկտիվ զանգվածը՝ գիտեն ռուսական պատմությանը քիչ թե շատ տեղյակները։

Ռուսաստանը ներքին դժգոհությունները եւ «խորքային ժողովրդին» էթնիկ խմբերի, եւ հատկապես հայերի վրա շեղելու եւ ուղղորդելու ավանդույթ ունի։ Հայերը հարմար են դրա համար՝ ռուսասեր են ու պուտինամետ։ Իսկ ՌԴ պետական եթերը հեղեղած հայկական ազգանուններով պրոպագանդոնները պարարտ հող են պատրաստում դրա համար։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը