Պատերազմն ավելի վաղ և նվազ կորուստներով կանգնեցնելու հնարավորություն եղել է. Շուշիի նախկին քաղաքապետ

Քաղաքական Ipress 2021-01-21 13:12:00 840
shushii-qaxaqapet_jHfRq.jpg
Поделиться
Класс
Send

Ալիևը ստերով իր ժողովրդի գլուխը լցրել է, թե Հայաստան չի եղել, Ադրբեջան եղել է, հիմա մենք էլ այսօր ասում ենք՝ այո, Շուշին ադրբեջանական է եղել, վաղն էլ մի ուրիշ բան ենք ասելու։ Ես վրդովված եմ այդ հայտարարությունից, հատկապես բարձր ամբիոնից չի կարելի այդպիսի հայտարարություններ անել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդպիսի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։

«Ես այսպիսի մի բան կասեմ՝ երբ ՀՀ-ում սովետական շրջանում ադրբեջանցիներ էին գտնվում, օրինակ՝ Մասիսի շրջանում ադրբեջանցիներ են եղել, ուրեմն՝ Մասիսը ադրբեջանակա՞ն է եղել։ Բա ինչու՞ չեն ասում՝ Սումգայիթում ինչքան հայեր են եղել, Սումգայիթը հայկական քաղաք է եղել, ինչո՞ւ Գանձակի մասին չեն ասում, որ հայկական է եղել։ Ինչու՞ չեն ասում, որ 450-500 հազար հայեր են եղել Ադրբեջանում։ Դրանց մասին թող խոսեն։ Ու՞ր են մեր Շահումյանը, Գետաշենը, բա ինչու՞ չեն ասում, որ դրանք բուն հայկական են։ Շուշիում Լեո է ծնվել, Մուրացան է ծնվել, Նելսոն Ստեփանյան է եղել, ու շատ-շատ մեծեր են եղել։ Կարո՞ղ է ասեն՝ իրենք էլ են թուրքեր»,-ասաց Սարգսյանը։

Նա հարց հնչեցրեց՝ տանուլ տալով, հողերը տալով, զիջելով՝ հիմա էլ պատմությու՞ն ենք զիջում:

«Պատմություն պետք է ուսումնասիրեն, որ հասկանան՝ Շուշին հին հայկական քաղաք է, 11 եկեղեցի ունեցող։ Բա այդքան ժամանակ, որ Շուշին պատմամշակութային հայկական քաղաք է եղել, հայկական ոճով կառուցված, դա մոռանա՞նք։ ՀՀ-ում գյուղեր կան, որ ադրբեջանական անուններ ունեն, ուրեմն՝ այն ժամանակ ադրբեջանական գյուղե՞ր են եղել Հայաստանում, Հայաստանն ադրբեջանակա՞ն է։ Ես չեմ հասկանում՝ դա ինչ անպատասխանատու հայտարարություն է»,-ասաց նա՝ նշելով, թե այսպիսի հայտարարությունները նպաստում են Ադրբեջանին։

«Հիմա Ալիևն ասում է՝ Երևանն ադրբեջանական է եղել, կանգնենք ասենք՝ այո, իրենց է եղել։ Հարկավոր է ազգին ոգևորել, մինչդեռ ազգի համար մեծ ընկճվածության այս պահերին նորից հարվածում են ու ղեկավարի մասշտաբով։ Չի կարելի։ Ինչ եղել, եղել է, գոնե այս պահածի մասին մտածենք ու այդպիսի հայտարարություններ չանենք։ Դե եկեք ասենք՝ Ալիևը ճիշտ է ասում, որ Երևանն էլ է ադրբեջանական եղել, Սևանա լիճն էլ է ադրբեջանական եղել։ Ինչ է, մենք որոշել ենք Ադրբեջանի ջրաղացին ջու՞ր լցնել»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանցիները կամաց-կամաց հայաթափել են բնակավայրերը, հետևաբար պարզ է, որ Շուշիի բնակչության մեծ մասը կարող էր ադրբեջանցի լինել, սակայն այժմ պետք է հայկական մնացած տարածքները հայկական պահելու մասին մտածել։

«Հիմա տրամադրում են, թե մեկ է՝ այս հողերը ծախված են եղել, պիտի տայինք։ Թող պատմություն ուսումնասիրեին, թող քայլեին ազատագրված հողերով, ամեն մի հողում մի սրբավայր, եկեղեցի ունեինք, դարավոր եկեղեցիներ։ Թող ուսումնասիրեին, հասկանային՝ այդ հողը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական։ Հիմա եկեք մոռանանք, ասենք՝ Արցախն էլ է եղել ադրբեջանական ու վերջ։ Հեյդար Ալիևն էր ձգտում Արցախը հայաթափել, բա պետք է 90 տոկոս ադրբեջանական լինեին։ Հիմա ադրբեջանցիները վախ են տարածում, ձեռքները դնում են վզներին, ցույց տալիս, թե կտրելու են։ Եկեք, դա կանգնեցրեք, այդ հարցը լուծեք, որ մարդիկ մնացած տարածքներից էլ չհեռանան»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փաշինյանին առաջարկվել է պատերազմը կանգնեցնել ավելի վաղ և ավելի շահեկան տարբերակով՝ պահելով նաև Շուշին, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել, Սարգսյանն արձագանքեց․

«Շատ լավ էլ եղել է տարբերակ, որ չհանձնենք Շուշին։ Եթե ամսի 20-ին պատերազմը դադարեցվեր, ի՞նչ Շուշիի հանձնման մասին կարելի էր խոսել, ի՞նչ Քարինտակի հանձնման մասին կարելի էր խոսել։ Ուրեմն՝ պայմանավորված է եղել, որ այդքանը պետք է կատարվեր, Շուշին պետք է հանձնվեր։ Ես գիտեմ՝ ինչպես է կազմակերպվել Շուշիի ազատագրումը, Շուշին անառիկ բերդ էր, եթե լավ կազմակերպվեր պաշտպանությունը, տրամադրված չլինեին հանձնել, Շուշին չէր հանձնվելու, ուղղակի իրենք գիտեին, որ պետք է հանձնվեր, մեզ նմաններն էլ միամիտ կերպով գնացել, զոհ էին տալիս։ Երբ իր կինը Արցախյան գոյամարտի մասին ասում էր՝ անիմաստ զոհեր են եղել, այ անիմաստ զոհերն այս ժամանակ են եղել, կազմակերպված զոհեր ենք տվել»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ այսինքն՝ իշխանությունները գիտակցել են, որ Շուշին հանձնվելու է, սակայն ստեղծել են իմիտացիա, որ չկարողացա՞նք Շուշին պաշտպանել, Սարգսյանն արձագանքեց՝ իհարկե․ «Այս հայտարարությունները բերում են դրան, որ այդպես է եղել։ Նա հայտարարեց նաև, թե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է եղել։ Մարդկանց այդպես են տրամադրում, հիմա մարդկանց հետ զրուցում ես, ասում են՝ մեզ Շուշին պե՞տք էր։ Ազգի մեջ են դա տարածում։ Վաղը, մյուս օրն ասելու են՝ մեզ Արցախ պե՞տք էր։ Բայց չէ՞ որ մենք պահանջատեր ենք, էլ ինչու՞ են խոսում Արևմտյան Հայաստանի մասին, որ հողեր ենք կորցրել, ինչու՞ են խոսում Ցեղասպանության մասին։ Դե եկեք՝ ամեն ինչ մոռանանք»,-ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ պատերազմն ավելի վաղ և նվազ կորուստներով կանգնեցնելու հնարավորություն եղել է․ «Ամեն պահի էլ եղել է հնարավորություն, որ կանգնեցնենք։ Առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանցին էր փախչում, որովհետև մեր մեջ ոգի կար, տղաները տրամադրված էին, որ պետք է հաղթենք, մեր հողերն ազատագրենք»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

Поделиться
Класс
Send
nikol-adrbejanci_Tgv0M.jpg

ՖՈՏՈ. Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է. Գագիկ Համբարյան

putin-pashinyan_xDDqe.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան զգուշացրել է Փաշինյանին

mkl_vXwOE.jpg

«Հումորի լիգա»-ից և «Կինստագրամ»-ից Նորայր Նիկոյանն ամուսնացել է․ առաջնեկին սպասող զույգը հարսանիքի ժամանակ պարզել է նաև երեխայի սեռը

ndh_-cBmG.jpg

Բաղրամյան պողոտայում անձը դանակով մտել է վրան և սպառնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ndt_p2ddH.jpg

Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

oo_EIgYJ.jpg

Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված

no_YmyDZ.jpg

6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

fdd_vFdyg.jpg

Կենդանակերպի նշաններ, ում դժվար է սիրել

bd_ybfNs.jpg

Էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում և 7 մարզերում

nfg_EB8Yt.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև

mh_ALuJa.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը. Արշակյան

nff_mJyeA.jpg

Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել. Արշավիր Ղարամյան

ydi_1I4Vc.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել

nf_PmL1e.jpg

Մարությանի որոշումներով դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից

olll_o7dnv.jpg

Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն

ad8be5ancin-pashinyanin-e-dimum_CBO_l.png

Ադրբեջանցի զինվորն Արցախի բնակարաններից մեկից դիմել է Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

avaz_wCPxx.png

Կանխատեսվում է աշխարհի ամենակարևոր ապրանքներից մեկի պակասուրդ

hrdeh_P9fFs.jpg

Հրդեհ Գյումրիում․ կա զոհ

gsh-pet-onik-gasparyan_kqop0.jpg

ԳՇ պետը մնալու է իր պաշտոնին. Գեղամ Նազարյան

inchu-partvecinq_bFL6U.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում

aliev_4YSwZ.jpg

Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք

rita-sargsyan_20F67.jpg

«Ի սրտե». Երգ՝ նվիրված Ռիտա Սարգսյանի հիշատակին

zinvorner_yW_jC.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակեք վիրավորների գլխին. ովքեր են եղել հրաման տվողները․ փոխգնդապետն անուններ է տալիս

bf_Rh58Q.jpg

Ինչ չպետք է այլեւս անի 30 տարեկան կինը

15036295429833244485621019110553037511559939n_CaUaR.jpg

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ-ում

Life 150003

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նա է իմ միակ ու իսկական սերը». Ալեքսանդր Բաբասյան

Իրադարձային 94278

Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է վարորդը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» տուֆե քարե հսկայական հենասյուներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Life 90990

«Մեզ աղջիկ է պետք». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ

Հասարակական 58494

Գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի վիճակի մասին նոր մանրամասներ

Իրադարձային 53910

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը

Հասարակական 48819

Տեսանյութ. Ծնվել է փոքրիկ Ալբերտը

Life 47556

Տեսանյութ. Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի բաժանման պատճառը դավաճանությունն է

Life 47010

Էդգար Իգիթյանն ու կինը տոնելու առիթ ունեն

Միջազգային 45819

Ադրբեջանցի դիվերսանտներից Դիլհամ Ասկերովը վերադառնելով ադրբեջան տեսաուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջազգային 42138

Երկրաշարժերն ակտիվանում են. Կրկին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ