Նիկոլ Փաշինյանը՝ տարածքներ հանձնելու հայտարարության մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝ տարածքներ հանձնելու հայտարարության մասին (տեսանյութ)

Քաղաքական Ipress 2020-11-11 11:52:00 3510
hox-handznox-pashinyan_xZAdg.png

Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին: Իրականում, թող զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է: Այդ փաստաթուղթը ստորագրվել է այն ժամանակ, երբ ընկած էր Շուշին և երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, այս կարծիքը կիսում  էր նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատերազմի և իրեն ուղղված մեղադրանքների մասին:

«Եթե պատերազմը շարունակվեր, ըստ էության, Ստեփանակերտը անպաշտպան էր, Ասկերանը անպաշտպան էր, Մարտունիում պաշտպանությունը շատ անկայուն էր, և Արայիկ Հարությունյանի, Գլխավոր շտաբի գնահատմամբ՝ շատ մեծ էր հավանականությունը, որ եթե պատերազմը չկանգնեցնեինք, այն կա՛մ Ասկերանով, կա՛մ Մարտունիով, նույնիսկ 6-7-րդ պաշտպանական շրջաններով կարող էին հայտնվել շրջափակման մեջ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այս պարագայում հազարավոր զինվորների կյանքեր կհայտնվեին վտանգի տակ՝ զրկվելով որևէ հեռանկարից: «Սա է պատճառը, որ կայացվել է այս չափազանց ցավալի որոշումը: Պատահական չէ, որ բազմաթիվ զինվորներ առաջնագծից ուղերձներ են հղում՝ պաշտպանելով կայացված որոշումը, սա նրանից է, որ նրանք գիտեն գնահատականը, գիտեն իրավիճակը»:

Ըստ Փաշինյանի՝ պարտության մեջ դավաճանության և դավադրության վարկած կա, որ հրապարակային շատ խոստումներ եղան, սակայն դրանք կյանքի չկոչվեցին:

Նա նշեց, որ Շուշիի անկումից հետո այն վերադարձնելու երկու փորձ է արվել, մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուս ջոկատին հաջողվել է ներս մտնել Շուշի և ամբողջ հակասությունները կապվում էին հենց սրա հետ: Փաշինյանը շեշտեց, որ սխալ է նաև այն շրջանառվող թեման, թե նա կողմ չի եղել ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը և համաձայնվել է այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը