Փաշինյանը խոսեց ստորագրվելիք փաստաթղթի մասին

Փաշինյանը խոսեց ստորագրվելիք փաստաթղթի մասին

Քաղաքական Ipress 2021-11-23 21:55:00 1062
pash-aliev_JyJfB.png

Թյուրըմբռնում և թյուրիմացություն կա սահմանազատման և սահմանագծման բանակցությունների վերաբերյալ։ Հարցադրումներից հասկանում եմ, որ տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին․ որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որն սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանն անցնում է այստեղով կամ այնտեղով։ Դա տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ իրենք միլիմետրի ճշգրտությամբ գիտեն՝ որտեղով են անցնում Սովետական Հայաստանի սահմանները, իսկ գոյություն ունեցող և քննարկվող քարտեզները պետք է իրավական հիմքեր ունենան։

«Հիմա կարող եք ասել՝ կառավարությունը գիտի՞ իրավական հիմքերը։ Ես ասում եմ, որ, այո, մենք միլիմետրի ճշտությամբ տիրապետում ենք՝ Սովետական Հայաստանի սահմանը որտեղով է անցել։ Կարող է հնչել քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի։ Պատասխանը շատ պարզ է․ որովհետև Հայաստանի Հանրապետությունը անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը այդ տարածքով», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա կարևոր է նաև արձանագրելու համար, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։

«Երբ Ադրբեջանն ասում է՝ սահման չկա, կա սահման։ Կա տարածք, և այդ տարածքը, որտեղ ինքը ներխուժել է, դա ՀՀ սուվերեն տարածքն է, և ներխուժման փաստով ինքն ագրեսոր է։ Այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային գնահատականի արժանանա, և սա լինելու է մեր արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը, մենք այս հարցով մեզ որևիցե ֆորմատով չենք սահմանափակելու», - ասաց Փաշինյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը