Կազանից առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել է թիմակիցներին ու անսովոր խիստ խոսակցություն է ունեցել. «Ժողովուրդ»

Կազանից առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել է թիմակիցներին ու անսովոր խիստ խոսակցություն է ունեցել. «Ժողովուրդ»

pasinyan_KZ_99.png

iPress.am-«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով Կազան մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հավաք է կազմակերպել իր քաղաքական թիմի առանցքային դեմքերի հետ, որի ընթացքում քննարկել է հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր:  Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը շատ կտրուկ է արձագանքել թիմակիցների ոգևորված պնդումներին, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների մոտ 60%-ն այս պահին հակված է քվեարկել իշխանությունների օգտին:

Փաշինյանը հասկացնել է տվել, որ լավ տիրապետում է թվերին, սակայն դա չի նշանակում, որ պետք է ժամանակից շուտ ոգևորվել, քանզի իրենց դեմ աշխատում են լուրջ ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ տիրապետող թիմեր, ովքեր կարող են քարոզարշավի ընթացքում անակնկալներ մատուցել:

Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անսովոր կտրուկ ու խիստ է խոսել, դժգոհել է որոշ թիմակիցների աշխատանքից, ասել, որ մի մասը վախեցած է մոտենում գործին, մյուս մասը նվիրված է, բայց չի կարողանում խնդիր կատարել, մասնավորապես կենտրոնացել է որոշ մարզպետների աշխատանքի վրա, նշելով, որ 20 տարի ասֆալտի երես չտեսած համայնքներում լուրջ գործ է արվում, բայց դրանք լավ չեն ներկայացվում և այլն: Վերջում Փաշինյանը հասկացնել է տվել, որ ապագա կառավարության կազմի հիմքում լինելու են մարդիկ, ովքեր իսկապես կաշխատեն ու իրական արդյունքներ կգրանցեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը