«Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում».Տեսանյութ

«Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում».Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-05-08 23:12:00 1791
hj_Flp2d.jpg

«Ժամանակին ես գնահատական եմ տվել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչ պրոեկտ է սա, Արցախի շուրջ դավադրությունների մասին եմ խոսել ու անդրադարձել «վերելակային դիվանագիտությանը», և այսօր ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվում է»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնահարցի փուլային տարբերակի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը:

Նրա խոսքով՝ նա առաջին օրվանից ասել է՝ «կա դավադրություն»:

«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կան դավադիր ուժեր․ դավադիր ուժն ինքն է։ Լավրովը ի լուր աշխարհի բացահայտեց ճշմարտությունը»,- հայտնել է Բալասանյանը:

Նա պնդում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստում է․ «Փաշինյանն իրականությանը չհամապատասխանող փաստեր է ասում, նա սուտ է ասում...: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղերի մեջ։ Նա չի տիրապետում արտաքին հարաբերության որևէ կետի։ Որպեսզի մենք փուլային փաթեթից զերծ մնանք, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հրաժարական տան»,- եթերի ընթացքում ասել է Բալասանյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը