Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Իլհամ Ալիևին /ամբողջական տեքստը/

Քաղաքական Ipress 2021-07-15 15:09:00 834
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pashinyan-aliev_ABnCv.jpg
Поделиться
Класс
Send

iPress.am- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տեւական խաղաղության հաստատում: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք, ասելով, որ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալ, թե Հայաստանը կամ Արցախն իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին եւ այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք նաեւ վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաեւ վերջին ամիսներին:

Մասնավորապես՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ եւ Ադրբեջանի անհասկանալի հայտարարություններն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի եւ որ առավել կարեւոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման՝ շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը:

Բայց մենք՝ առանց սեթեւեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը: Հաջորդը՝ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին: Իրականությունն ուղիղ հակառակն է՝ այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, որովհետեւ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոտք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում:

Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնպես. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում՝ մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների եւ/կամ միջազգային դիտորդների տեղակայում, եւ միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ:

Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին: Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին:

Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա: Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների»: Մեջբերման ավարտ։ Ուզում եմ հիշեցնել, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն։

Համնանախագահների այս հայտարարությունը, այսպիսով, ոչ այլինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը, կրկնում եմ, ողջունել է այս հայտարարությունը ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին, և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։

Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։

Հարգելի գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ո՞վ, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը: Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է:

Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ:

Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին եւ մերձավորներին Հվաքական անվտանգության պայմանագրի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա: Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարեւոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր բոլոր ռազմագերիներին:

Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում:

Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունթյունն ընդհանրապես։ Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ:

Եվ ընդգծում եմ մեր առանցքային նպատակը՝ իրականացնել և իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը. այն է՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Եվ մենք հետևողականորեն շարժվելու ենք հենց այս ուղղությամբ՝ այս մանդատն իրացնելու նպատակով: 

Поделиться
Класс
Send
timthumb-4_WQ6n3.jpg

ՀՀ ՊՆ ծառայող է մահացել

vtar_pbjA3.png

Հրապարակվել է ողբերգական վթարի սարսափելի կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

nairi-hokhikyan-lapshin_07aDB.jpg

«Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը». Ալեքսանդր Լապշին

vtar_-AtM9.jpg

Ողբերգական ավտովթար. կա 23 զոհ և 34 վիրավոր

3-mya-erexa-e-xegdamah-egel_c8kwj.png

8-ամյա տղան խեղդվել է լողավազանում` ծնողների աչքի առաջ (տեսանյութ)

susi_qlYgJ.png

Հայտնի է կորած զինվորների գտնվելու վայրը

zinvor-sahman_IWe5S.jpg

ՊՆ-ն՝ 2 անհետ կորած զինծառայողների մասին

nairi-hokhikyan-vladimir-karapetyan_EFqrD.jpg

Այսօր ինձ զանգել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները

nikol-aliev_bCtZW.png

Եթե Ալիևը բացահայտի գաղտնիքները, ՀՀ ղեկավարությանը բզկտելու են. Ն. Հոխիկյան

hokhikyan_nDAFs.jpeg

Ն. Հոխիկյանն իր շոկային բացահայտման մասին

pashinyan-handznec-arcax_syKNB.png

«Որ մի քանի հազար զոհ տանք՝ լավ էլ կհամաձայնենք». Նաիրի Հոխիկյանը ԲԱՑԱՌԻԿ ձայնագրություն ներկայացրեց Արցախի հանձնման մասին

seda-safaryan_1Io1N.jpg

Շուտով անսպասելի բացահայտումներ կլինեն․ այդ կրակոցը քաղաքական էր․ Սեդա Սաֆարյան

serakan_iRuC7.jpg

6 պատճառ, թե ինչու տղամարդն օրգազմ չի ունենում

sahmanayin-mijadep_9-5hm.png

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների հաջորդ օրը հայ-թուրքական սահմանին ուշագրավ դեպք է տեղի ունեցել

timthumb-4_sEEu6.jpg

Արտակարգ դեպք. Զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈ

arame-anna_rnrKL.jpg

Վերջապես առաջին անգամ կարող եք տեսնել Արամեի երեխաներին. երգիչն իր տեսահոլովակում բացահայտել է նրանց (տեսանյութ)

kut_N3Vlu.png

Նոր միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին

biden-pashinyan_v33f0.jpg

ԱՄՆ ուշագրավ կոչը ՀՀ վարչապետին

eraguyn_M6Y0I.jpg

Օրվա կադր. Երևանում Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարի գլխավերևում թարս եռագույն է ծածանվում

vtar_pb0uw.png

Հայտնի է երեկվա ողբերգական վթարից մահացածների ինքնությունը

shnadzuk_zAY-2.jpg

Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն (լուսանկար)

pashinyan-aliev_ABnCv.jpg

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Իլհամ Ալիևին /ամբողջական տեքստը/

ik_63uYb.png

Գերութունից վերադարձած Էրիկը՝ աղմկահարույց լուսանկարի մասին գրառում է կատարել

vtar_0jdd5.jpg

Երկու մարդու դի փողոցում էր, մեկինը՝ մեքենայի մեջ. երեկվա սարսափելի ողբերգության նոր մանրամասները (տեսանյութ, լուսանկարներ)

surenyan_G1GV0.jpg

Ուշադրություն. Գագիկ Սուրենյան

Իրադարձային 5538

Երեկ գերությունունից վերադարձած Էդգար Մահտեսյանի հուզիչ հանդիպումը հարազատների հետ Video

Իրադարձային 3561

Դաժան վթար Զվարթնոցի ճանապարհին. Կա 3 զոհ. Բացառիկ տեսանյութ

Իրադարձային 2550

Գերիները հասան Հայաստան․ հայտնի են անունները (Video)

Միջազգային 2016

Մետրոյում կինը հանվել է, որպեսզի նրան նստելու տեղ տան (տեսանյութ 21+)

Life 1968

«Չէին սպասում»-ի օպերատորի լկտի նամակագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 1833

Լողափում մարդիկ մի քանի ժամ շարունակ հանգստացել են դիակի հարևանությամբ (լուսանկարներ)

Քաղաքական 1788

Այսօր ինձ զանգել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները

Քաղաքական 1725

«Դա ո՞նց չի սատկել մինչև հիմա». Շուշան Պետրոսյան

Հասարակական 1659

Տեսանյութ՝ Գևորգ Եղիազարյանի հոգեհանգստից. նրան ճանապարհեցին ծափերով. անհնար է չհուզվելը

Իրադարձային 1575

Փոխհրաձգություն է եղել Սյունիքում. Կան զոհեր