ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը ներկայացրեց իր ծրագիրը

ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը ներկայացրեց իր ծրագիրը

Քաղաքական Ipress 2021-05-27 19:07:00 1131
brrrrr_xF8M2.jpg

iPress.am- Քիչ առաջ մեկնարկած անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորեպես՝ Կութ գյուղի հատվածից:

Ուզում եմ իրադրության լուծման առաջարկով հանդես գալ: Իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է:

Ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է ու կշարունակի լարվել: Պատճառն այն է, որ վերջին 15 օրերի իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները փոխներթափանցված վիճակում են:

Գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, ալև խառը փոխներթափանցված վիճակում: Իրադրությունը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ 15 օր դեմ դիմաց տարբեր իրադարձությունների են ականատես եղել, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր զինվորներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք և այսպես շարունակ:

Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման: Ուզում եմ առաջարկել դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման: Տեղյակ եք, որ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է իր մոտ եղած ինչ-որ քարտեզներով և մեր և իրենց պատկերացումները սահմանների մասին տարբերվում են: Մենք այդ կարծիքը չենք կիսում:

Բայց ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային ու հայ հանրությանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կառավարությանը: Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ 2 կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից զինված ուժերի ներկայացուցչիները հեռանան տեղակայման նախկին վարեր, դրա փոխարեն սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ՌԴ կան ԵԱՀԿ:

Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է: Հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի կունենա սահմանագծում Ռուսաստանի կամ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը