Դե հերքեք, որ ուղտ չեք. Փաշինյանը հունից դուրս եկավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դե հերքեք, որ ուղտ չեք. Փաշինյանը հունից դուրս եկավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական Ipress 2020-05-19 18:28:00 4644
nikol_D-OXt.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում ամբողջ կյանքն անցկացնել հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ իրենց, թող հավատա, գրում է Armeniasputnik.am-ը: ՀՀ կառավարությունը պնդում է, որ դիմակ կրել պետք է ոչ թե այն պատճառով, որ «փայ ունեն» այդ գործում, այլ որովհետև կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, անվտանգության համար դա պետք է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու քայլերի, կիրառվելիք տուգանքների մասին, խոսքի մեջ էլ անդրադարձավ այն լուրերին, որոնք տարածվում են ու չեն հերքվում կառավարության կողմից։ «Ասում են՝ կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում, մի հատ էլ հետևից ասում են՝ բա ինչո՞ւ չեք հերքում։ Այս ընթացքում ինչ ասես՝ հերքեցինք՝ տան վրա երկու միլիոն դոլար են ծախսել, ռեկետ են անում, էս ինչի գործ են անում, կոշիկի գործ են անում, նարկոտիկի գործ են անում։ Տենց հերքելով...

Ուզում եք հավատալ՝ հավատացեք։ Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին»,- զայրացած ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը վարչապետի աթոռին է նստած, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել։ «Ինչի՞ համար եք ինձ բերել, այստեղ նստեցրել. որ ռեկետ անե՞մ։ Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն՝ ոնց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նույնիսկ իրենց կողմնակիցներից են նամակներ ստանում, թե հերքում տարածեք։ Ըստ նրա՝ տարածվող լուրերը իշխանության մասին գոյություն ունեցող կարծրատիպերի հետևանք է։

«Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ, թող հավատա։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով։ Որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ես որ վարչապետ լինեի` ինչ կանեի, կդնեի–կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, կգռփեի, կլափեի, կթալանեի։ Ով տենց է մտածում, թող մտածի։ Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ։

Էս խոսակցությունները պետք է վերջացնել...Դե հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, դե հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, դե հերքեք, որ ուղտ չեք-»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամենն ասում է, որովհետև կորոնավիրուս կա։ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին չմասնակցել թաղման արարողություններին, եթե խոսքը շատ մտերիմ, հարազատ ազգականի մասին չէ, ու դրանով չնպաստել վարակի բռնկումներին։ Նա հիշեցրեց, որ արդեն մի քանի անգամ հենց թաղումներն են կորոնավիրուսի արագ տարածման պատճառ դարձել։

«Մի՛ գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի։ Եթե գնում եք թաղում, դրանով մի տասը հոգու էլ մահվան ուղեգիր եք տալիս, դրանով մեր հանգուցյալը գոհ ու շնորհակա՞լ է։ Իհարկե ոչ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց` եթե հենց հիմա քաղաքացիները չդրսևորեն պատասխանատվություն ու զգոնություն, չկոտրեն վարակի տարածման տեմպը, ապա մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին` 20 հազար, հունիսի վերջին՝ 30 հազար դեպք՝ դրանից բխող հարյուրավոր մահերով։ Վարչապետը նշեց՝ պարետատան կանոնները խախտողները տուգանվելու են, և տուգանքները գանձվելու են՝ անկախ տուգանվողի սոցիալական հնարավորություններից։ 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»