Փաշինյանը եղել է արևմտյան գործակալ և գործել է «Շակալ» ծածկանվան տակ. սենսացիոն բացահայտում

Փաշինյանը եղել է արևմտյան գործակալ և գործել է «Շակալ» ծածկանվան տակ. սենսացիոն բացահայտում

Քաղաքական Ipress 2021-06-07 19:05:00 2052
hol_xjC8h.jpg

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել ԱրմՆյուզ հեռուստաընկերությանը: Հարցազրույցի տարբեր դրվագներ քննարկվեցին հանրության կողմից, սակայն մի կարևոր դրվագ կարծես դուրս մնաց քննարկումների օրակարգից:

Միքայել Համբարձումյանը խոսելով այն մասին, թե ինչու՞ են իշխանությունները պատերազմի օրերին անգործություն դրսևորել կամ ինչու՞ է անկազմակերպ վիճակ եղել ասաց. «Հնարավոր է մտածում էին, որ պատերազմով կլուծվի Արցախի հարցը: Այսինքն պարտությունը կարձանագրվի լիարժեք պարտության տեսքով:Դրանից հետո, եթե չկա Արցախի խնդիրը, ապա մեր անվտանգության հետ կապված ռիսկերը բավականին նվազում են, այսինքն Թուրքիայից և Ադրբեջանից սպառնացող ռիսկերը նվազում են:

Արդեն երկրորդ էտապում կդրվեր 102-րդ ռուսական ռազմաբազայի Հայաստանում լինել չլինելու նպատակահարմարության հարցը: Այսինքն մտածում էի, որ էստեղ ավելի շատ գեոպոլիտիկ խնդիրներ են ու այս գնով գնում ենք դրան»:

Համբարձումյանն, իհարկե, այս տեսակետը հնչեցնելուց առաջ ասաց, որ սա վարկած է, սակայն պԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարած և համակարգում երկար տարիներ աշխատածարզ է որ անձը չէր կարող հիմքերից զուրկ վարկածի մասին խոսել: Իրականում Համբարձումյանի հարցազրույց տալու ամբողջ իմաստն այս նախադասությունն ասելու մեջ էր: Հետաքրքիր է, որ այս վարկածը հնչեցնելուց առաջ  Միքայել Համբարձումյանը հիշում է, որ զրուցել  է իր ռուս գործընկերների հետ, ովքեր իրեն տեղեկացրել են, որ կա հայանպաստ առաջարկ, որին չի արձագանքում Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Համբարձումյան,  ըստ էության, Նիկոլ Փաշինյանին մեղադրեց հակառուսական ծրագրի մաս լինելու մեջ: Հնչեցրեց տեսակետ, որը քաղաքական որոշ շրջանակներում քննարկում են, սակայն չէին բարձրաձայնում, հասկանալով ծրագրի իրական վտանգավորութունը:

Այս վարկածը հատկապես հատկանշական է, երբ այն դիտում են ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած մի հաղորդագրության ֆոնին, որը տարածվել էր հարցազրույցից մի քանի օր առաջ. «Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին: «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահարար էր, մանիպուլյատոր էր ու անուղղելի սուտասան։

Իր այս որակներով նա բացառիկ գտածո էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրենց շահերը հետապնդող օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ «Շակալը» կատարելապես էր պատրաստ ավերիչ գործողությունների, իսկ գործը գլուխ բերելու համար գումարի պակաս չկար․ բարեգործական ու բարձրահունչ այլ անվանումների տակ երկրում գործում էին օտարերկրյա հիմնադրամներ՝ «USAID, NDI, Freedoom House, «Բաց հասարակություն-Հայաստան»․․․, որոնցից հոսում էին ֆինանսական հսկայական միջոցներ։ Այդ կառույցները շռայլ էին նաև մարդկային ռեսուրսների տրամադրման հարցում, անգնահատելի էին գունավոր հեղափոխությունների իրենց հսկայական փորձով ու ցուցումներով։

Պատրաստվող հեղափոխությունը ուժեղ կրակի վրա դրված կաթսայի օրինակով սատանայաբար եռում էր երկրում։ Այդ եռքն ի վերջո ավարտվեց նրանով, որ մեր հայտնի «Շակալի» գլխավորությամբ երկրի գլուխ անցավ մի մեծ գործակալական ցանց»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Սա ըստ էության մեղադրանք է Նիկոլ Փաշինյանի հասցեին: ԱԱԾ պահեստազորի սպաները, որոնց թվում է նաև Միքայել Համբարձումյանը տիրապետելով գաղտնի տեղեկությունների հրապարակային նրան մեղադրում են օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Հաղոդրագրության մասով Միքայել Համբարձումյանը հարցազրույցի ընթացքում ասաց, որ այն գեղարվեսատակն ոճի տեքստ է.«Մեզ համար կարևոր է, որպեսզի հասցեատերը ինքը ընկալի մեր մեսիջը»:

Այս պահին ակնհայտ է, որ ԱԱԾ աշխատակիցները իսկզբանե չեն իմացել Նիկոլ Փաշինյանի օտարերկրյա գործակալ լինելու մասին: Հաշվի առնելով ռուսական հատուկ ծառայությունների և մեր ԱԱԾ-ի սերտ կապը ու նաև այն հանգամանքը, որ ըստ Համբարձումյանի Փաշինյանը հակառուսական աշխարհաքաղաքական մեծ պրոյեկտի մասնիկ է, ապա կարելի է վստահաբար ասել, որ տեղեկատվությունը հայկական կողմին տվել են ռուսները: Եվ արևմտյան գործակալ «Շակալի»-ի մասին այսպես կոչված գեղարվեստական նյութերը ինչպես Համբարձումյանն ասաց «մեսիջ են առաջին հերթին հենց «Շակալի»», այսիսնքն Նիկոլ Փաշինյանի համար: Ռուսներն, ըստ էության, Փաշնյանին ասում են, որ իր մասին ամեն բան գիտեն և եթե նա փորձի «խաղեր» տալ ապա ամեն բան կբացահայտվի:

Այս ամենը արվում է Փաշինյանի Գեղարքունիքի մարզ նաև արմտյան դիտորդներ հրավիրելու և ՀԱՊԿ-ի հեղինակության տապալման գործողության ֆոնին: Փաշինյանն, ըստ էության, անցել է կարմիր գիծը և Համբարձումյանի հայտարարությունը նախազգուշական կրակոց էր:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել