ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանի մեքենաներն ու Մարիամ Փաշինյանի աշխատավարձը. վարչապետի ընտանիքի ունեցվածքը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանի մեքենաներն ու Մարիամ Փաշինյանի աշխատավարձը. վարչապետի ընտանիքի ունեցվածքը

Քաղաքական Ipress 2021-10-13 21:24:00 2022
pashinyanneri-unecvacqy_r0sPg.png

ArmLur.am –ը ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը։ Պարզվում է՝ անշարժ եւ շարժական գույք չունի վարչապետը, համենայնդեպս, հայտարարագրում նշված չէ։ Միայն նախորդ տարվա վերջին ունեցած ավանդը կազմել է 2 մլն 550 դրամ։ Բանկային հաշիվներին վարչապետի ունեցած գումարը կազմել է 1 մլն 64 հազար դրամ, 56 դոլար։ Իսկ կանխիկ դրամը 790 հազար դրամ եւ 1800 դոլար։ Վարչապետի հայտարարագրած եկամտի միակ աղբյուրը կազմել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 1 մլն 36 հազար դրամ։

Իսկ կինը՝ Աննա Հակոբյանն ունի 2 բնակարան, երկուսն էլ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Իսկ անշար գույքը թվով երեքն են՝  Renault, Nissan, Vaz մակնիշի ավտոմեքենաները։ «Մեր տպարանը» ընկերությունում Աննա Հակոբյանի առեւտրային ներկայացվածությունը 50 տոկոս է կազմում։ Իսկ բանկային հաշիվներին ունեցել է 145 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը կազմել է 1000 դոլար։ Վարչապետի կինը երկու վայրից աշխատավարձ է ստացել՝ «Մեր տպարան»-ից՝ 1 մլն 974 հազար դրամի չափով եւ «Դարեսկիզբ»-ից՝ 4 մլն 11 դրամից։

Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի եկամուտը կազմել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է՝ 427 հազար դրամ։ Վարչապետի դուստրն աշխատավարձ ստացել է «Դարեսկիզբ» ընկերությունից։ Բացի այս, նախորդ տարվա ընթացքում Մարիամ Փաշինյանի կանխիկ դրամը կազմել է 438 հազար դրամ։

Իսկ վարչապետի որդին ոչինչ չունի՝ ոչ անշարժ գույք եւ ոչ էլ ավտոմեքենա։ Միայն նախորդ տարում նա աշխատավարձ է ստացել «ՄինիՍո Էյ էմ» ընկերությունից՝ 408 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը