Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյան մասին

Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյան մասին Video

Քաղաքական Ipress 2022-04-27 10:23:00 11031
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pashinyan-nikol_7xpbn.jpg

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։

Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ԶԼՄ-ները հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է:

Поделиться
Класс
Send