Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ծառուկյանի 3000 դրամանոց «բարեգործությանը»

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ծառուկյանի 3000 դրամանոց «բարեգործությանը»

Հասարակական Ipress 2020-04-06 22:13:00 3408
ft_Z7wN4.jpg

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիներից մեկի հարցին.

«Դեռ ինչքա՞ն պիտի ժողովուրդն սպասի, որ նախկինների միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի ժողովրդին: Ինչքան պետք է սպասենք, թե որ «ձեռներեց» բարերարը պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին, քանզի նրանց չակերտավոր բարերարությունը դիտվում է որպես օգնություն»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Կարևորելով բարեգործությունը, ասեմ, որ վերջերս մի այսպիսի վարժություն եմ արել: Իքս մարդը իքս օգնություն էր բաժանել իքս տեղում և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվում: Ես խնդրեցի ճշտել, թե կոնկրետ ինչ և ինչ գնի է բաժանվել:

Պարզեցինք, որ բաժանված մի տոպրակի պարունակության գինը 3000 դրամ է եղել: Երբ որ բաժանված տոպրակները հաշվեցինք, մոտավորապես եղավ 350-400 հազար դրամի օգնություն: Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի և գովազդի րոպեների հետ, որի համար չի վճարվել, ստացվեց, որ այս ձևով հեռուստագովազդի գների հետ կամ համեմատելի է, կամ ավելի էժան է ստացվում:

Այս երևույթն իսկապես պետք է գնահատական ստանա: Այսինքն, գովազդի գնից պակաս աջակցություն է բաժանվում ու հեռարձակվում որպես գովազդ: Ստացվում է, որ սա շատ ձեռնտու գործողություն է, որն իրականում ոչ թե բարեգործություն է, այլ սեփական գովազդ: Որովհետև սովորական գովազդ պատրաստելու և հրապարակելու համար ավելի շատ գումար կծախսվեր»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը