Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի դիահերձարան, որտեղից օրեր առաջ սկանդալային կադրեր էին հրապարակվել (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի դիահերձարան, որտեղից օրեր առաջ սկանդալային կադրեր էին հրապարակվել (լուսանկարներ)

Քաղաքական Ipress 2021-06-05 15:55:00 9081
varchapet-diaherdzaran_PvR_t.jpg

iPress.am-  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Աբովյանում և Հայաստանի մյուս քաղաքներում դատաբժշկական գիտագործնական կենտրոնների արդիականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Զեկուցվել է, մասնավորապես, սառնարանային կարողությունների հզորացման, լաբորատոր հնարավորությունների ապահովման և դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացվող փոփոխությունների մասին։

Վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ են ներկայացվել Աբովյանի դիահերձարանից օրեր առաջ հրապարակված հայտնի կադրերի կապակցությամբ։ Զեկուցվել է, որ մարմինները Աբովյանի դիահերձարան էին տեղափոխվել ԴՆԹ նմուշառում իրականացնելու և նույնականացնելու նպատակով, քանի որ ԴՆԹ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքը գտնվում է Աբովյանի գիտագործնական կենտրոնում։  Այժմ մարմինները գտնվում են Մարտունու դիահերձարանում և պահվում են համապատասխան սառնարանային պայմաններում։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողական է լինելու համակարգի արագ բարեփոխման, անհրաժեշտ մասնագիտական ու աշխատանքային կարողությունների ձևավորման գործում և հանձնարարել պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել գործընթացը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը