Փաշինյանի խոսնակը պատասխանել է Թաթոյանին

Փաշինյանի խոսնակը պատասխանել է Թաթոյանին

Քաղաքական Ipress 2021-03-13 19:22:00 1761
mnll_Lipq5.jpg

iPress.am-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած մտահոգությանը

Գևորգյանն «Արմենպրեսին» ասել է, որ Արման Թաթոյանին կառավարության նիստերին այլևս չեն հրավիրում, քանի որ նա տևական ժամանակ գործադիրի նիստերին հրավիրվել է, բայց չի ներկայացել:

«Ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տևական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետև, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաև Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլևս նիստերին չի հրավիրվել»,- ասել է վարչապետի խոսնակը:

Գևորգյանը նաև ասել է, թե կառավարության համար անհասկանալի է Թաթոյանի հապճեպ ու մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան, քանի որ նա բոլոր հնարավորություններն ու հարթակներն ունի իր մտահոգություններն ու դիտարկումները գործադիրին ներկայացնելու համար։

Թաթոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ պատերազմից հետո իրեն կառավարության նիստերի այլևս չեն հրավիրում։

«Մեզ տեղեկացրել էին կառավարությունից, որ այլևս ՄԻՊ–ին չեն հրավիրում կառավարության նիստերին»,– ասել էր նա։ Պաշտպանը նշել էր, որ կառավարության նիստերին երբեմն ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցել, բայց նման դեպքերում իր փոխարեն այլ անձի է ուղարկել կառավարություն։

Թաթոյանը շեշտել էր, որ իրեն հրավիրել–չհրավիրելը կառավարության իրավունքն է, ուստի ինքը չի փորձել այդ հարցով դիմել կառավարությանը։

Հարցին, թե կառավարության այդ որոշումը պայմանավորո՞ւմ է իր գործունեության ակտիվացմամբ, Թաթոյանը հրաժարվել էր պատասխանել։


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը