Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին․ համաձայն եմ

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին․ համաձայն եմ

Քաղաքական Ipress 2021-03-18 12:38:00 5952
aliev-pashinyan_jwCZY.jpg

iPress.amԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով վիրավորում ու նվաստացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևի ամեն մի նման հայտարարությունից հետո Հայաստանում հնչում է հարցադրում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը չեն պատասխանում Ալիևին։  Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ալիևին, պարզապես դա անում է ո՛չ ուղղակիորեն, ո՛չ սեփական կամ նույնիսկ սեփական խոսնակի դեմքով, այլ երկրորդային հարթությունում։

Իշխանական ծաղրածուի ադրբեջանական ներշնչանքը, որը փոթորկել է հասարակությանը, իրականում հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանն է Ալիևին, որը շատ լավ իմանալով իրերի դրությունը Հայաստանում՝ սպասում է ոչ թե ֆորմալ պատասխանների, այլ բովանդակային ազդակների։ Ահա ուրեմն, Նիկոլ Փաշինյանը սեփական օգտագործման խեղկատակի միջոցով Ալիևին ուղերձ է հղում առ այն, որ ոչ միայն հաշտ է նրա նվաստացումների հետ, այլև պատրաստ է շարունակել նվաստանալ՝ «հանուն խաղաղության»։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով հասկացնում է, որ հեռու չէ այն օրը, երբ ինքն անձամբ կհիանա Ալիևի բեղերով և այդ մասին գրառում կանի կամ գուցե ուղիղ եթերով կկիսվի Մեհրիբանի պատերին կամ պատերի տակ։ Սա այն ճանապարհն է, որով պատրաստ է անցնել և անցնում է Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության, իսկ գուցե հանուն նրա, ինչի համար հասել է իշխանության։

Կարելի է վրդովվել, հայհոյել, զայրանալ, բայց առողջ բանականությունը պահանջում է սա ընդունել՝ որպես օբյեկտիվ իրականություն, որում ապրում է և ապրելու է Հայաստանն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս ոչ միայն չի ցանկանում հրաժարվել իշխանությունից, այլև պատրաստվում է արտահերթ ընտրությունների միջոցով ամրապնդել այն, որովհետև այդ իշխանությունն անհրաժեշտ է Մեհրիբանի պատին կամ պատի տակ խաղաղության սերենադ ձոնելու համար։ Արտահերթ ընտրություններն իրականում լինելու են հենց այդ մասին՝ պատրա՞ստ է արդյոք հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին մանդատ տալ՝ Ալիևի բեղերով հիանալու համար։ Կա վտանգ, որ հայ հասարակությունը դրան կարող է պատրաստ լինել, քանի որ խաղաղության մասին ունի մոտավորապես նույն պատկերացումները, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կոչնակ խեղկատակը։ Խաղաղությունն իրականում արժեք ու բարիք է, որին պետք է ձգտի ցանկացած առողջ հասարակություն։

Բայց սկզբունքային տարբերություն կա արժանապատիվ խաղաղության ու ստորաքարշության միջև։ Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանը տանում է ստորաքարշության, որը ոչ միայն արժանապատիվ խաղաղություն չէ, այլ խաղաղություն չէ ընդհանրապես։

Ստորաքարշությունը, սակայն, վճարովի զբաղմունք է, իսկ եթե այն հասցվում է պետական մակարդակի, վարձքը կարող է անպատկերացնելի լինել փողի աստվածության բոլոր հետևորդների համար։ Խեղկատակությունը Հայաստանում վերածվել է կյանքի, կյանքը՝ խեղկատակության։ Վարձատրվող խեղկատակության։  

168.am 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը