Փաշինյանի լայվը՝ ավիաընկերություններին լիցենզիայից զրկելու պատճա՞ռ

Փաշինյանի լայվը՝ ավիաընկերություններին լիցենզիայից զրկելու պատճա՞ռ

Քաղաքական Ipress 2020-06-29 22:29:00 864
gst_CLzTn.jpg

Hraparak.am-ը գրում է.

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան հայտնվել է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության սև ցուցակում։ Քաղավիացիայի կոմիտեն մինչ այժմ գաղտնի է պահում, թե ի՞նչ նկատառումներ է ունեցել եվրոպական կազմակերպությունը և ինչո՞ւ են մեր ավիաընկերությունները զրկվել լիցենզիայից։ Դրանք երկուսն են, մեկը՝ «Տարոն ավիան» նույնիսկ դադարեցրեց գործունեությունը և փակվեց։ Ավիացիոն մասնագետներից մեկը, որն ապրում է արտասահմանում, կապվեց մեզ հետ եւ նշեց, որ Եվրոպական կազմակերպության կողմից հայկական ընկերությունները սև ցուցակ գցելու պատճառներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի լայվն է եղել։ 

Չորս ամիս առաջ՝ մարտի 9-ին, վարչապետն ուղիղ հեռարձակում էր իրականացրել ինքնաթիռի՝ օդաչուների խցիկից, 3 հազար մետր բարձրության վրա։ «Պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում լայվը՝ օդաչուների խցիկից, ամենամեծ խախտումն է։ Տարիներ առաջ լեհական օդանավը վթար է ունեցել ՌԴ-ում հենց այդ պատճառով, դա կառավարական օդանավ էր։ Լեհաստանի նախարարներից մեկը օդաչուի կաբինայում էր նստած եղել և հեռախոսով էր զբաղված եղել, այդ պաճառով օդաչուների հետ կապը փչացել էր և օդաչուները չէին լսել, թե դիսպետչերը ինչ է ասում, և մառախուղի պատճառով ինքնաթիռը վթարվեց։ Դրանից հետո միջազգային ավիացիոն կազմակերպություններն օրենք են ընդունել, որ խիստ արգելված են նման բաները։

Միջազգային կազմակերպությունները տեղեկանք են ստացել, որ պարոն Փաշինյանը շատ մեծ խախտում է արել, և եվրոպական ու միջազգային ավիացիոն կազմակերպությունները զբաղված են այդ հարցով։ Այդպիսի դիմում գրվել է նաև Հայաստանի քաղավիացիային, սակայն այդտեղից որևէ պարզաբանում չեղավ, իրենք ձև են թափում, թե դա լուրջ բան չէ»,- ասաց մեր զրուցակիցը։ «Սև ցուցակ գցելու պատճառը ոչ թե ավիաընկերություններն են, ոչ թե ավիացիոն մասնագետներն են, այլ քաղավիացիայի կոմիտեն՝ Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ, և կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», կարծում է նա։ 

Զրուցեցինք նաև ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ։ Կարո՞ղ է վարչապետի լայվը լինել մեր ավիացիային լիցենզիայից զրկելու պատճառ։ Խաչատրյանի կարծիքով՝ միայն լայվը բավարար չէ, այն կարող է լինել պատճառներից մեկը․ «Նամակի առաջին մասում խոսվում է այն մասին, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն չի կարողացել անցնել EASA-ի անվտանգության աուդիտը՝ փետրվարի սկզբին, իսկ վերջին ամիսներին ավիացիոն հանրությունը առաջնահերթ ցանկանում էր տեղեկանալ պատճառների մասին՝ ինչ է գրված է EASA report-ի մեջ:

Ցավոք դա հնարավոր չեղավ, որովհետև այն պատվեց երկրի անվտանգության գաղտնիության շղարշով և հետևաբար պատճառները խնամքով թաքցվեցին: EASA-ն էլ իր հերթին, լինելով փակ կառույց, դրանք չի տրամադրում: Իմ կարծիքով՝ նմանատիպ վերաբերմունքը, պատճառները գաղտնի պահելը չի նպաստելու եղած խնդիրների հայտնաբերմանը և շտկմանը, հետագայում դրանք նորից կարող են կրկնվել: Երկրորդ մասում խոսվում է այն մասին, որ ՀՀ վարչապետը իր A319 օդանավի շահագործման ընթացքում, 10000 ft կամ 3000 մետր բարձրության վրա վայրէջքի ժամանակ լայվ է մտել սոցիալական մեդիայի համար: Ասվում է, որ այդ տեղեկատվությունը նույնպես ուղարկվել է ՀՀ ՔԱԿ-ին որպես վերահսկող մարմնի, բայց նույնպես անտեսվել է: Սա, իհարկե, նույնպես ցավալի փաստ է՝ ինչը արձանագրում է, որ ՔԱԿ-ը որպես կառույց իր տեղում չէ և թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Ավիացիայում գոյություն ունի թռիչքային անվտանգություն և ավիացիոն անվտանգություն, այս երկուսի պահանջները նշված պահով չեն կատարվել:

Բոլորս օդանավերի մեջ բազմիցս լսել ենք, որ վայրէջքի ժամանակ հայտարարվում է, որ բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերը պետք է անջատվեն, երբ օդանավը իջնում է և հասնում է 3000 մետր բարձրության, որի ժամանակ գետնի հետ միանում և գործում է ինտերնետը և միանում են բջջային կապերը (իսկ պահանջվում է, որ սարքերը օդանավերի մեջ այդ պահին անջատված լինեն՝ ռադիո ալիքների վերադրումից խուսափելու համար), ալիքների interference-ը անմիջական ազդեցություն ունի օդանավերի տեղորոշման (կոմպասի) վրա և օդանչուն կարող է վայրէջքի պարագայում շատ սուղ վայրկյանների ընթացքում ճիշտ չկողմնորոշվել, որը կհանգեցնի վթարի: Իսկ ավիացիոն անվտանգության հետ առնչվում է այնքանով, որ երբ որևէ մեկը վայրէջքի պահին 3000 մետրից խոսում է բջջայինով, որն իր հերթին լսվում է օդաչուների խցիկում, դա կարող է խանգարել օդաչուի և օդանավակայանի դիսպետչերի խոսակցությանը, հարցերն ու պատասխանները ճիշտ չհասկացվեն, չլսվեն, ընդհուպ մինչև վատագույն դեպքերում դետոնատորներ աշխատեցվեն և այլն: EASA-ն խստորեն պահանջում է երկրների ավիացիոն պատասխանատուներից նման թեմաները բացառել (համապատասխան գործիքակազմ բնական է կա, և վաղուց գործում է)»,- ասաց Խաչատրյանը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել