«Ինչ է նշանակում ասվածը և ում է ուղղված». Ստեփան Դանիելյան

«Ինչ է նշանակում ասվածը և ում է ուղղված». Ստեփան Դանիելյան

Քաղաքական Ipress 2023-10-31 12:20:00 2415
img9393_GkYef.jpeg

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանն ասել է, որ Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պես չեն լքի իրենց հայրենիքը:

Ինչ է նշանակում ասվածը և ում է ուղղված: Շատերը կարծում են, որ հայերին է ուղղված, կամ այդ խոսքերով հայերին փորձում է նվաստացնել: 
Վստահ եմ, որ այդ խոսքերը մեզ չեն ուղղված և շատ կարևոր է հասկանալ, թե ում է ուղղված և դրանց տակ ինչ կա: Դա կարևոր է ըմբռնել, որպեսզի լավ հասկանանք, թե Արցախում ու Հայաստանում ինչ է կատարվել ու հիմա էլ ինչ է կատարվում:

Արցախի հայաթափումը եղել է միջազգային դավադրություն, որին մասնակցած ուժերը տարբեր սցենարնել են փորձել իրականացնել:
Ռուսաստանին պետք էր, որ հայերը գնան որոշ զիջումների ու այնտեղ ռուսական զորք մտցվի, որքան հնարավոր է երկար ժամանակով, Արցախն էլ մնար կռվախնձոր, որը կապահովեր Ռուսաստանի երկարատև ներկայությունը Կովկասում: Հաշվի առնելով Ռուսաստանի թուլացումը, այդ եղանակով էին ցանկանում գնալ զիջումների:

Սակայն այլ բան էր պետք է պայմանական Արևմուտքին: Պայմանական Արևմուտքին պետք էր Արցախի վերջնական հայաթափումը, որպեսզի Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, իսկ Իրանի հյուսիսում ադրբեջանական «Գազա» ստեղծվի, որը մշտապես սպառնա Իրանի գոյությանը, ինչի համար Հայաստանում իշխանության բերվեց գործող խմբավորումը, որը տարիներ ի վեր Արցախը զիջելու քարոզն էր տանում:

Նաև, որպես երաշխիք, 2017-ին, ԵԼՔ դաշինքը հրապարակայնորեն ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծ պատրաստեց ու ԱԺ-ում հանրային լսումներ կազմակերպեց: Դա հենց Արևցախից հրաժարվել էր նշանակում ու դա պետք է հրապարակային կերպով անեին, իշխանություն ստանալու համար:

Պայմանական Արևմուտքի ծրագրերի գլխավոր շահառուներից էր Իսրայելը, որի համար Արցախի հայաթափումը նաև նախադեպ էր նույն բանը Գազայում անելու համար: Այստեղ չխորանանք Գազայի դերի մասին, որը ոչ միայն մշտական սպառնալիք էր Իսրայելի գոյությանն, այլև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի ապագա հնարավոր կոմունիկացիաների գծման գործում: Իմիջիայլոց, Արցախի ու հետո Սյունիքի նշանակությունն համադրելի է Գազայի հետ:

Ինչ ասեց Էրդողանը: Էդողանն ասեց, որ այն աշխարհաքաղաքական կենտրոնը, որը նման ծրագիր է մշակել, Արցախի նախադեպը չի հաջողվի իրականացնել Գազայում: Կհաջողվի, թե ոչ, կյանքը ցույց կտա, սակայն Էրդողանի խոսքերը հենց այդ ուժերին էին ուղղված»:

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ