Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու. Վանեցյան

Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու. Վանեցյան

Քաղաքական Ipress 2020-11-27 21:33:00 885
gw_30zij.jpg

Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված ընդդիմադիր ուժերի հետագա գործողություններին, ԼՂ հարցի վերաբերյալ եռակողմ հայտարարության մասին իրենց մոտեցումներին, վարչապետ դառնալու իր նկրտումներին։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ակտիվորեն աշխատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղղությամբ։

«Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը և պետք է օր առաջ հեռանա», - Sputnik Արմենիային ասաց Վանեցյանը։

ծԱԱԾ նախկին տնօրենը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի զանգվածային ակցիաները որևէ արդյունքի չեն հանգեցրել։

«Պատերազմի սկզբից ի վեր Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունն ամեն կերպ պահպանելուն։ Բայց հավատացեք` նրա հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու, և նրա` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օրն ու վայրկյանը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար»,- շեշտեց Վանեցյանը։

Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի` Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը։

Վանեցյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը։

Հարցին, թե ինչո՞ւ չի հավաքվում կրիտիկական այն զանգվածը, որի ճնշմամբ Փաշինյանը կարող է հեռանալ, Վանեցյանը պատասխանեց` կրիտիկական զանգվածը որոշվում է ոչ թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով, այլ մարդկանց ուղեղներում առկա ցանկություններով։ ԱԱԾ նախկին տնօրենը խոստովանեց, որ իրենց համար ևս դեռ հստակ չէ, թե Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում ով է փոխարինելու նրան։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը