Ինչ կանխատեսումներ կան կորոնավիրուսի թուլացման վերաբերյալ

Ինչ կանխատեսումներ կան կորոնավիրուսի թուլացման վերաբերյալ

Հասարակական Ipress 2020-03-26 20:53:00 4683
gvnn_xKs9T.jpg

168.am-ը գրում է․

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ունե՞ն կանխատեսումներ, թե արտակարգ դրության պայմաններում ե՞րբ կորոնավիրուսը կհասնի իր պիկին և կսկսի թուլանալ, պատասխանեց, որ նման կանխատեսում չունեն, սակայն մոտավորապես տեսնում են աճի տեմպը:

«Իհարկե, այս տեմպը բոլորն են տեսնում, քանի որ այդ ամենը հրապարակային է, և հույս ունենք, որ, եթե նույնիսկ այս աճի տեմպը պահպանվի, ապա դա բարենպաստ աճի տեմպ է, քանի որ տոկոսային հարաբերակցությամբ նախորդ դեպքերի վրա հարաբերելով՝ շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր, նույնիսկ բացարձակ թվով է, ամեն օր փոքր թվով աճում:

Մենք վերջին 4 օրերի ընթացքում ունեինք՝ կիրակի՝ 4 դեպք, երկուշաբթի՝ 40, երեքշաբթի՝ 30, և չորեքշաբթի՝ 25 դեպք: Եթե այս տրամաբանությամբ գնանք, ինչը նաև արդյունք է մեր հետաքննությունների և բազմաթիվ մեկուսացումների, որովհետև մենք չենք թողնում, որպեսզի մարդիկ միմյանց հետ շփվեն, միգուցե այս մեկ շաբաթվա ռեժիմի խստացումը նպաստի, որպեսզի վարակվածների թվի աճի զսպում ունենանք:

Իհարկե, այլ գործոններ էլ կան, չենք մոռանում եղանակի մասին, որը մեզ այսօր մի քիչ «քաշում» է, ուշ է տաքանում, մի քիչ որ շուտ տաքանար, ավելի լավ կլիներ, որովհետև ազատ ու տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում: Փորձելու ենք մեծ պիկ չունենալ, որովհետև եթե ունենանք այնպիսի պիկ, ինչպիսին է Իտալիայում կամ Իրանում, ապա դրանք աղետալի պիկեր են լինելու երկրի համար, թե՛ առողջապահական, թե՛ հումանիտար առումով, և մեր բոլորիս պարտքն է այդ պիկը թույլ չտալը: Սա ինչ-որ մեկի կամ ոլորտի պատասխանատվությունը չէ միայն, այլ ամբողջ երկրի քաղաքացիների, պետության, Կառավարության»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը