Պարզաբանում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած սովորողների գնահատման վերաբերյալ․ ԿԳՄՍՆ

Պարզաբանում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած սովորողների գնահատման վերաբերյալ․ ԿԳՄՍՆ

Կրթություն Ipress 2021-12-21 18:02:00 783
dasaran_27hfu.jpg

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին ստանում է բազմաթիվ զանգեր և բանավոր հարցումներ էլեկտրոնային մատյաններում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած աշակերտների ամփոփիչ գնահատման վերաբերյալ: Այս առնչությամբ նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 2017-2018թթ. ուսումնական տարվանից գործում են մեթոդական ցուցումներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ։ Այդ ցուցումներով նկարագրված են նաև ստուգման որևէ տեսակից սովորողի բացակայության դեպքում տվյալ աշխատանքի հետագա հանձնման ձևերը։

Համաձայն մեթոդական ցուցումներին՝ թեմատիկ, գործնական կամ կիսամյակային ամփոփիչ աշխատանքից բացա­կայած սովորողն այն պետք է հանձնի երկշաբաթյա ժամկետում, իսկ հարգելի բացակայության դեպքում հանձնման ժամկետը կարող է երկարացվել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Կիսամյակային ամփոփիչ, թեմատիկ կամ գործնական աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար մատյանի համապատասխան վանդակում գրվում է «բ» տառը, իսկ վերևի մասում գրանցվում է հետագա հանձնումից ստացված թվանշանը: Հանձնման գործընթացը կարգավորում է դասավանդող ուսուցիչը` սովորողի` լրացուցիչ հանձնումից ստացած գնահատականը գրանցելով դասամատյանի՝ վերը նշված «բ» տառով նշումի վանդակում:

Այս դեպքում սովորողի բացական փաստացի չեղարկվում է: Եթե մինչև կիսամյակի ամփոփումը սովորողը չի հանձնում կիսամյակային ամփոփիչ աշխատանքը, ապա այդ աշխատանքին տրվում է «1» միավոր։ Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում), ըստ մեթոդական ցուցումների, նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։

Գնահատման հաճախականությունը որոշելու հարցում դպրոցներին տրված է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Կիսամյակի ընթացքում բանավոր հարցումների, գործնական և թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը մանկավարժական խորհրդի որոշմամբ սահմանում է ուսումնական հաստատությունը՝ առաջնորդվելով առարկայի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը