Պարետատունը պարզաբանում է հրապարակել

Պարետատունը պարզաբանում է հրապարակել

Հասարակական Ipress 2020-05-19 19:54:00 1671
vvvat_Z1MWN.jpg

«Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական  և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն, շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը: 

Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝

Սպորտ
  • մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում
  • հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում
Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում
  • ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը
Մշակույթ
  • արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:

Մասնավորապես ներառում է`

  • երաժշտական, գործունեություն
  • մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն
  • պարի դպրոցների (խմբակների) գործունեություն
  • թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն
  • լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն
Վարորդական դպրոցներ
  • Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն
  • օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)
Այլ կրթություն
  • Հաշվապահական դասընթացներ   
  • Օտար լեզուների դասընթացներ
  • Համակարգչային դասընթացներ
  • Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
  • Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝

  • կրոնական ուսուցումը
  • ջրային փրկարարների ուսուցումը
  • գոյատևման վարժանքների ուսուցումը
  • հռետորական արվեստի ուսուցումը
  • արագ ընթերցման ուսուցումը

Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման»,-նշվում է պարետատան հայտարարության մեջ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը