Փաշինյանը վարակվա՞ծ է, թե՞ ոչ

Փաշինյանը վարակվա՞ծ է, թե՞ ոչ

Քաղաքական Ipress 2020-06-01 21:15:00 2250
ay_TvWk1.jpg

168.am-ը գրում է․

Հայաստանյան իրականության մեջ թիվ մեկ առաջնային հարցը, որ ամենատարբեր շերտերի կողմից տարբեր մեկնաբանությունների ու քննարկման առիթ է հանդիսանում, երկրում ստեղծված համավարակային իրադրությունն է, երբ ամենօրյա վարակվածների թիվը կազմում է մի քանի հարյուր, իսկ մահացած անձանց թիվը՝ արդեն ֆիքսված երկնիշ թիվ։

Այսօր քամահրանքի հետ զուգակցված արհամարհանքն ու հանդիմանություններով համեմված լեքսիկոնը մեզանում դարձել է օրվա իշխանության համար սովորական երևույթ։ Չգիտես՝ ինչու, պետական պաշտոնյան ու բարձրաստիճան անձինք իրենց պարտքն են համարում հասարակության հետ խոսել վերևից, զայրացած ու առարկություն չընդունող տոնով։

Արդեն կայացած փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ պետական ծրագիրը, դա որոշ մասնագետների կողմից նշվել էր դեռևս համավարակի սկզբնական փուլում, իսկ այսօր դա արդեն կայացած փաստ է։ Ձախողման պատասխանատվությունն իր վրայից գցելու նպատակով նա մայիսի 4-ին արդեն հանեց գրեթե բոլոր սահմանափակումները՝ ողջ մեղքը բարդելով շարքային քաղաքացու վրա։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով։

Այստեղ դիտարկենք երկու ասպեկտ։

Եթե Փաշինյանը վարակված է։

Նիկոլի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը շատ արագ կարող է երկրի ներսում առաջացնել պետական համակարգի կատակլիզմ և շատ կտրուկ կոլապս առաջացնել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ խորհրդարանում։ Սա կարող է ունենալ անդառնալի հետևանքներ ՀՀ ողջ պետական կառավարման վրա, և երկրում ամբողջապես ու  վերջնականապես  ստեղծել անկառավարելի քաոս։

Եթե Փաշինյանը ստում է։

Այս դեպքը, որը տարբեր շրջանակների կողմից շահարկվում է առավոտից սկսած, իրական լինելու գրեթե բոլոր նախապայմաններն ունի։ Նախ՝ այս կերպ Փաշինյանը վերջնականապես իր վրայից գցում է համավարակի ողջ պատասխանատվությունը․ այստեղ առաջին պլան են գալիս Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը։

Երկրորդ՝ վերջին օրերին քաղաքական առումով բավական ընկճված վիճակում Փաշինյանի համար որոշակի հանգստանալու և իր հետագա քայլերը վերաիմաստավորելու ժամանակ էր հարկավոր։

Երրորդ՝ օրեր առաջ Միքայել Մինասյանի կողմից ներկայացված վերջին մեղադրանքը՝ կապված  զենքի ապօրինի վաճառքի հետ, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին կանգնեցրել են իրական փակուղու առաջ։

Դեռևս նախորդ՝ ծխախոտային ու ադամանդային մաքսանենգության թեման չմարսած ու ոչ մի լիարժեք ու հոդաբաշխ պատասխան չհնչեցրած իշխանությունը կանգնեց նոր կրիմինալ ու մաֆիոզ սխեմայի առաջ։ Այս բոլոր հանգամանքները միմյանց հետ համադրելով՝ որոշակիորեն տրամաբանական է դառնում, որ Փաշինյանի նման հայտարարությունն իր մեջ բլեֆի տարրեր է պարունակում։

Այս ամենը հաշվի առնելով՝ գալիս ենք այն պարզ իրողությանը, որ ըստ էության՝ «հեղափոխականները» հենց իրենք իրենց համար հնարում են խնդիր, ապա փորձում են այդ խնդիրները «հերոսաբար» հաղթահարել, սակայն այստեղ կարևոր է այն, որ այդ «պսևդոխնդիրների» դեմ պայքարելով՝ պետական ցանկացած կառավարման փորձ դատապարտված է ձախողման։

Ամփոփելով՝ նշենք կարևորը․ որպես կանոն՝ բոլոր ավտորիտար իշխանությունները սիրում են հայտարարել, որ իրենք օր առաջ ուզում են թողնել պաշտոնը և վերադառնալ նախկին կյանքին։ Իրականում, սակայն, ամեն ինչ անում են, որպեսզի ցմահ կառչած մնան պաշտոնից։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն